USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Beeline-ը բարեգործական ակցիա է անցկացրել գիշերօթիկ մանկապարտեզի սաների համար

10.02.2015, 19:15
Beeline-ը բարեգործական միջոցառում է անցկացրել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 10 գիշերօթիկ մանկապարտեզի սաների համար:
Beeline-ը բարեգործական ակցիա է անցկացրել գիշերօթիկ մանկապարտեզի սաների համար
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Beeline-ը բարեգործական միջոցառում է անցկացրել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 10 գիշերօթիկ մանկապարտեզի սաների համար:

Ինչպես հայտնում են Beeline–ի մամուլի ծառայությունից, միջոցառման շրջանակում ընկերությունը մանկապարտեզի սաներին նվիրել է թվային սարքավորումներ՝ մուլտֆիլմերի եւ մանկական զարգացնող ծրագրերի դիտման համար:

«Beeline-ի սոցիալական ռազմավարության հիմնական առաջնահերթությունը տրվում է այն ծրագրերին, որոնք օգնում են կյանքը դարձնել ավելի լավը: Մենք ուրախ ենք այս տարին սկսել աջակցելով այն երեխաներին, ովքեր ունեն դրա կարիքը: Վստահ եմ, որ այս ամենը կօգնի երեխաներին իրենց ուսման եւ զարգացման մեջ` դարձնելով նրանց կյանքն ավելի լավը: Մենք հետագայում ևս կշարունակենք նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, քանի որ երեխաները մշտապես գտնվում են մեր սոցիալական ծրագրերի ուշադրության կենտրոնում», -  նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

«Շատ հաճելի է զգալ մեծ ընկերության սերն ու ուշադրությունը: Մեր գիշերօթիկ մանկապարտեզի աշխատակազմի և սաների անունից ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս իրական տոնի և նվերների համար, որոնք կծառայեն մեր կրթօջախի  մի քանի սերունդներին», -  ասաց թիվ 10 գիշերօթիկ  մանկապարտեզի տնօրեն Աննա Պարոնյանը:  

Գիշերօթիկ մանկապարտեզի 90 սաներից 60-ը սոցիալապես անապահով ընտանիքների և միայնակ մայրերի երեխաներ են։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–