USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Beeline-ում մեկնարկել է ARLOOPA VR վիրտուալ իրականության ակնոցների վաճառքը

22.02.2017, 15:46
Beeline-ում մեկնարկել է ARLOOPA VR վիրտուալ իրականության ակնոցների վաճառքը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Beeline-ում մեկնարկել է ARLOOPA VR վիրտուալ իրականության ակնոցների վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Beeline-ում մեկնարկել է ARLOOPA VR վիրտուալ իրականության ակնոցների վաճառքը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Աբովյան 21 հասցեում գտնվող Beeline-ի երևանյան գրասենյակում մեկնարկել է ARLOOPA VR վիրտուալ իրականության ակնոցների վաճառքը: Ակնոցը հնարավորություն է ընձեռում ամարթֆոնի օգնությամբ դիտել 360° ֆիլմեր և տեսահոլովակներ, խաղալ VR խաղեր՝ օգտագործելով վիրտուալ իրականության տեխնոլոգիաները, ինչպես նաև օգտվել նորագույն և ինտերակտիվ VR հավելվածներից:

«Այսօր վիրտուալ իրականությունը հանդիսանում է խաղային և մուլտիմեդիայի հարթակների զարգացման ամենահեռանկարային ուղղություններից մեկը: Վիրտուալ իրականության ակնոցները գնալով ավելի մեծ ժողովրդականություն են վայելում ամբողջ աշխարհում և Beeline-ը որպես նոր տեխնոլոգիաներ ներդնող նորարար ընկերություն պատրաստ է առաջարկել այս նորույթը հայ սպառողին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

ARLOOPA VR վիրտուալ իրականության ակնոցների արժեքը կազմում է 19500 դրամ:

Սարքավորման մեջ ներառված է Bluetooth հեռակառավարման վահանակը: Ակնոցները շահագործելու համար անհրաժեշտ է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն, որտեղ տեղադրված է Gyroscope:

 ARLOOPA VR ակնոցները բացի Աբովյան 21 հասցեում գտնվող Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակից, կարելի է պատվիրել նաև My Beeline Armenia մոբայլ հավելվածի E-shop բաժնից: Առաջին հիսուն գնորդները կստանան նվեր՝ վճարովի VR խաղի գաղտնաբառ:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-