USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Beeline-ի աջակցությամբ կմեկնարկի Summer Business School 2018-ը

26.07.2018, 14:09
Beeline-ի աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի Summer Business School 2018-ը՝ 14-ից 18 տարեկան երիտասարդների համար։
Beeline-ի աջակցությամբ կմեկնարկի Summer Business School 2018-ը

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ի աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի Summer Business School 2018-ը՝ 14-ից 18 տարեկան երիտասարդների համար։ Դպրոցի նպատակն է նրանց մոտ բիզնեսի հետ կապված հմտությունների ձևավորումը, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։

Մասնավորապես, գործնական կապեր ստեղծելու նպատակով դասընթացի շրջանակում երիտասարդները այցելում են Հայաստանում գործող խոշորագույն ընկերություններ, հանդիպում են այդ ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների հետ, ծանոթանում նրանց փորձին։

«Այս տարի օգոստոսի 19-ից մինչև օգոստոսի 28-ն անցկացվելիք ամառային դպրոցի սաներին որպես հատուկ հյուր կհանդիպի նաև Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Անդրեյ Պյատախինը հանդես կգա ելույթով նաև օգոստոսի 27-ին՝ փակման արարողության ժամանակ», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

«Երիտասարդներին կրթելը մեր բոլորի պարտականությունն է, իսկ բիզնեսի ու ՏՏ-ի վերաբերյալ գիտելիքներ տրամադրելը շատ կարևոր է նրանց բարեկեցիկ ապագան ապահովելու համար։ Մենք Beeline-ում մեծ ուշադրությամբ ենք մոտենում այս հարցերին և փորձում ենք հնարավորինս մեր ներդրումն ունենալ երիտասարդության կյանքն ավելի լավը դարձնելու գործում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշվում է, որ Ամառային Բիզնես դպրոցը ստեղծվել է 2017 թ. Slice Consulting ընկերության կողմից` ակտիվ երիտասարդության համար։ Summer Business School 2018 թ․ խմբի մասնակիցների հավաքագրումը տեղի է ունենալու մինչև օգոստոսի 10-ը, մասնակիցների առավելագույն քանակը՝ 150 հոգի, իսկ ընդունելությունը հարցազրույցով։

«Դպրոցի սաների համար կազմակերպվում են 10-օրյա դասընթացներ, մրցույթներ և ժամանցային միջոցառումներ։ Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կարող են աշխատանքային պրակտիկա անցնել կամ կամավորական աշխատանքներ կատարել տարբեր ընկերություններում», – հայտնում են ընկերությունից։։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–