Beeline ստարտափ ինկուբատորն ընդունում է 5-րդ շրջափուլի հայտերը
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Beeline ստարտափ ինկուբատորը կընդունի 5-րդ ինկուբացիոն շրջանի հայտերը մինչև սեպտեմբերի 15-ը, հաղորդում է Beeline ընկերության մամուլի ծառայությունը։
5-րդ շրջափուլն իրականացվելու է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համատեղ, որի շնորհիվ ցիկլի ավարտին լավագույն արդյունքներ գրանցող թիմերը կկարողանան ներդրումներ ներգրավել:
«Մեր նախորդ երկու շրջափուլերի փորձը ցույց տվեց, որ մեր մասնակից ստարտափներից շատերն իրական ներդրումներ են ստանում բիզնես հրեշտակներից ու ակտիվ բիզնես են ծավալում Հայաստանում ու նույնիսկ Հայաստանից դուրս: Վստահ եմ, որ այս շրջափուլի մասնակիցները նույնպես մեծ հաջողությունների կհասնեն», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսների օգնությամբ նպաստում է ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։
Ընտրված ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից և ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–