USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Beeline-ի և ՄԶՀ-ի վստահության հեռախոսահամարին ավելի քան 500 զանգ է կատարվել

05.08.2015, 20:23
Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի (ՄԶՀ) կողմից ապրիլ ամսին գործարկված «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին իրականցվել է ավելի քան 500 զանգ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Beeline-ի և ՄԶՀ-ի վստահության հեռախոսահամարին ավելի քան 500 զանգ է կատարվել
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի (ՄԶՀ) կողմից ապրիլ ամսին գործարկված «0-8000-1007» վստահության հեռախոսահամարին իրականցվել է ավելի քան 500 զանգ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, զանգերը գրանցվել են ինչպես Երևանից, այնպես էլ հանրապետության մարզերից՝ մասնավորապես Լոռիից, Շիրակից և Արարատից։

Օգնության կարիք ունեցող անձիք ստացել են համապատասխան տեղեկատվություն դաշտում առկա երեխայի պաշտպանության ծառայությունների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության միջոցով։

«Beeline»-ի սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է տրամադրել այնպիսի թվային և տեխնոլոգիական լուծումներ, որոնք կօգնեն փոխել մարդկանց կյանքը դեպի ավելի լավը։ Կարևոր է այն փաստը, որ մենք ստեղծում ենք նոր հնարավորություն՝ արագ տեղեկատվություն տրամադրելու և արձագանքելու միջոցով առաջարկում խնդիրների լուծումներ, իսկ դիմողներն էլ ստանում են լիարժեք խորհրդատվություն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
 
«Մանկական զարգացման հիմնադրամի և  Beeline-ի յուրօրինակ համագործակցության շրջանակում տրամադրված 0-8000-1007  վստահության հեռախոսահամարը ապահովում է երեխաների պաշտպանության բազմաթիվ խնդիրների վերաբերյալ տեղեկատվության ստացումը, ինչպես նաև ՄԶՀ և այլ գործող ծառայությունների առավել հասանելիության ապահովումը հանրությանը,  խոցելի ընտանիքներին և երեխաներին», - ընդգծեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

«0-8000-1007» վստահության հեռախոսահամարին կարող են զանգահարել աշխատանքային օրերին ժամը 9։00-ից մինչև ժամը 17։30-ը։  Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդները կարող են անվճար զանգահարել վստահության հեռախոսահամարին։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–