USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Beeline 3G-ծածկույթը ընդլայնվել է Հայաստանի երկու մարզում

13.05.2014, 17:01
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում  է բջջային ցանցի 3G-ծածկույթի ընդլայնման մասին Արմավիրի և Կոտայքի մարզերում։ Մասնավորապես, նոր բազային կայաններ են տեղադրվել Արզնի, Առինջ և Բամբակաշատ համայնքներում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Beeline 3G-ծածկույթը ընդլայնվել է Հայաստանի երկու մարզում

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում  է բջջային ցանցի 3G-ծածկույթի ընդլայնման մասին Արմավիրի և Կոտայքի մարզերում։ Մասնավորապես, նոր բազային կայաններ են տեղադրվել Արզնի, Առինջ և Բամբակաշատ համայնքներում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Ժամանակակից ալեհավաքների տեղադրման արդյունքում 3G-ծածկույթը վերոնշյալ համայնքներում ընդլայնվել է մոտովորապես 6 քմ. կիլոմետրով, իսկ  Beeline 3G ինտերնետն այսուհետ հասանելի կլինի համայնքների ավելի քան 10000 բնակչի:
 
«Շարունակելով աշխատել «Պարզ, հարմար, քեզ համար» կարգախոսի ներքո` մենք կատարելագործում ենք բջջային ցանցը և ձգտում ապահովել բջջային կապով և ինտերնետով մեր յուրաքանչյուր բաժանորդի՝ անկախ նրա գտնվելու վայրից: Beeline մատչելի և հարմար 3G-կապը շարունակում է գրավել Հայաստանի մարզերը», - նշեց  «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Արզնի, Առինջ և Բամբակաշատ համայնքներում 3G-կապի արդիականացումից բացի «ԱրմենՏել» ընկերությունը իրականացրել է նաև բջջային ցանցի ընդլայմանն աշխատանքներ։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։-0-