Beeline-ի 033 կոդով նոր հեռախոսահամարները հասանելի են online գնման համար
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է 033 կոդով հեռախոսահամարների վաճառքի նոր փուլի մեկնարկի մասին։ 033 կոդով մի շարք նոր համարներ արդեն հասանելի են number.beeline.am կայքում, հաղորդում է Beeline ընկերության մամուլի ծառայությունը։
033 կոդով հեռախոսահամար կարելի է պատվիրել միանալով «Սմարթ» փաթեթներից որևէ մեկին։
«Beeline-ը շարունակում է Հայաստանում զարգացնել առցանց վաճառքի ուղիները։ Մեր կայքի միջոցով բաժանորդները հեշտությամբ կարող են գնել իրենց նախընտրած հեռախոսահամարը, և այն կառաքվի գնորդի նշած հասցեով։ Բացի այդ, միանալով «Սմարթ» սակագնային փաթեթին, հաճախորդները կստանան մեր ծառայություններից օգտվելու պարզ ու շահավետ հնարավորություն», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am և number.beeline.am կայքերում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–