Beeline-ի գրասենյակներում սմարթֆոն գնելիս հնարավոր կլինի ձեռք բերել 033 կոդով հեռախոսահամար
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է նոր ակցիայի մեկնարկի մասին։ Այժմ հաճախորդները՝ ձեռք բերելով իրենց դուր եկած սմարթֆոնը և բաժանորդագրվելով «Սմարթ» սակագնային փաթեթին, հնարավորություն կունենան ձեռք բերել 033 կոդով՝ այդ թվում «գեղեցիկ» հեռախոսահամար, հաղորդում է Beeline ընկերության մամուլի ծառայությունը։
Գեղեցիկ՝ արծաթ, ոսկի, պլատին համարներ ընտրելու դեպքում համարի արժեքը կարելի է մարել տարաժամկետ վճարման պայմանով սմարթֆոնի հետ միասին:
«Հաշվի առնելով մեր հաճախորդների կարծիքները և դիմումները, Beeline-ը կրկին հնարավորություն է տալիս գնել 033 կոդով հեռախոսահամարներ։ Իսկ գնումներն ավելի հաճելի դարձնելու համար, ստեղծել ենք մատչելի պայմաններ՝ անտոկոս ապառիկ սմարթֆոնների և գեղեցիկ հեռախոսահամարների համար», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–