Բաումանի անվան ՄՊՏՀ–ի կրթական ռեսուրսների հեռահար հասանելիության կետ է բացվել ՀՊՃՀ–ում
07.06.2013,
14:27
Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի կրթական ռեսուրսների հեռահար հասանելիության կետ է բացվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում /ՀՊՃՀ/։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի կրթական ռեսուրսների հեռահար հասանելիության կետ է բացվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում /ՀՊՃՀ/։
«ՄՊՏՀ–ի կրթական ռեսուրսների հեռահար հասանելիության կետի բացումը կարևոր իրադարձություն է Հայաստանի համար։ Մեր համալսարանը տնտեսության բոլոր ճյուղերի մասնագետներ է պատրաստում, հետևաբար, նման պրոֆեսիոնալ օգնությունը և Բաումանի համալսարանի ձեռքի տակ եղած տեխնոլոգիական ժամանակակից ծրագրերը շատ կարևոր են»,– ասաց ՀՃՊՀ ռեկտոր Արա Ավետիսյանը բացման արարողության ընթացքում։
«Համագործակցության երկրների ճարտարագետների համար կրթական ռեսուրսների» հեռահար հասանելիության կետի բացմանը ներկա էին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Մարկ Կալինինը, Բաումանի անվան ՄՊՏՀ–ի ԱՊՀ բազային կազմակերպության Հանրային խորհրդի գործադիր քարտուղար Սերգեյ Գայմանովը, Կրթության և գիտության միջազգային կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը։
«ՄՊՏՀ–ն նման աշխատանք է կատարում ԱՊՀ այն բոլոր երկրներում, որտեղ պահանջված է ռուսերեն լեզվով տեխնիկական կրթությունը։ Ժամանակակից իրողությունում հեռահար ուսուցումն ավելի կարևոր դեր է սկսում խաղալ գլոբալիզացման պայմաններում»,– ասաց Կալինինը։
ՄՊՏՀ–ի ԱՊՀ բազային կազմակերպության Հանրային խորհրդի գործադիր քարտուղար Սերգեյ Գայմանովն իր հերթին նշեց, որ հասանելիության կետը հեռահար ուսուցում է ապահովում ՀՊՃՀ ուսանողների համար տեխնիկայի և տեխնոլոգիաների զարգացման նոր ուղղություններով որակավորման բարձրացման 60 ուսումնական ծրագրերով։ Ուսումնական ծրագրերի թվում են` կենսաբժշկական տեխնիկա և կենդանի համակարգերի տեխնոլոգիաներ, գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգեր, տեղեկատվական–հաղորդակցման տեխնոլոգիաներ, ՏՏ նախագծերի կառավարում։
Հեռահար ուսման կետերի ցանցի ստեղծումը Բաումանի անվան ՄՊՏՀ–ի, ԱՊՀ անդամ պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի և ԱՊՀ բուհերի համատեղ նախագիծն է (նախագծի մասնակիցներ)։
Նախագծի խնդիրն է ԱՊՀ բոլոր երկրներում մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման ճյուղավորված համակարգի ստեղծելը։ Հեռահար հասանելիության այդպիսի կետեր արդեն հաջողությամբ գործում են ԱՊՀ մի շարք երկրներում։ 2013 թվականի ընթացքում նախագծին են միացել ԱՊՀ գրեթե բոլոր երկրները։ -0-