«BarCamp Yerevan-2014» 6–րդ համաժողովը Երևանում կմեկնարկի մայիսի 31–ին և կտևի մինչև հունիսի 1–ը, մասնակիցների թիվը կհասնի 2 հազարի
29.05.2014,
14:52
«BarCamp Yerevan-2014» 6–րդ ոչ պաշտոնական համաժողովը Երևանում կմեկնարկի մայիսի 31–ին և կտևի մինչև հունիսի 1–ը, մասնակիցների թիվը կհասնի 2 հազարի, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց միջոցառման կազմակերպիչներից մեկը` Հարութ Մարտիրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. «BarCamp Yerevan-2014» 6–րդ ոչ պաշտոնական համաժողովը Երևանում կմեկնարկի մայիսի 31–ին և կտևի մինչև հունիսի 1–ը, մասնակիցների թիվը կհասնի 2 հազարի, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց միջոցառման կազմակերպիչներից մեկը` Հարութ Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` թվով վեցերորդ «չկոնֆերանսը» կհամախմբի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին` ծրագրավորողների, ինժեներների, բլոգերների, առցանց լրագրողների և սոցիալական ցանցերի ակտիվիստների։
«Միջոցառմանը մասնակցելու նպատակով արդեն ավելի քան 1200 մարդ է գրանցվել, որոնց 28 տոկոսը ծրագրավորողներ են, իսկ մնացածը` սովորական այցելուներ, դիզայներներ, մենեջերներ, start-up ընկերությունների ներկայացուցիչներ։ Սակայն ինչպես ցույց է տալիս փորձը, իրական այցելուների թիվը միշտ գերազանցում է գրանցվածների թիվը, այդ պատճառով սպասվում է, որ BarCamp կայցելի մոտ 2 հազար մարդ», – ասել է Մարտիրոսյանը։
Նա նշել է, որ այս տարի օտարերկրյա հյուրերից մի քանիսը` Bitcoin JS–ի համահիմնադիրներից մեկը` Ripple Labs Inc. ընկերության ներկայացուցիչ Շտեֆան Թոմասը, ինչպես նաև էստոնական ընկերության (որը զբաղվում է start-up ընկերությունների ուղղորդմամբ) մարկետինգի գծով մենեջեր Էրիկ Անդերսենը, վարպետության դասընթացներ կանցկացնեն համաժողովի շրջանակում։ Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն նաև ՏՏ ոլորտի հայտնի հայ մասնագետներ։
Մարտիրոսյանի խոսքով` այս տարի փոքր–ինչ փոխվել է միջոցառման ձևաչափը, մասնավորապես` մասնակիցները պետք է նախօրոք ներկայացնեն իրենց նախագծերը, որոնցից կընտրեն լավագույններն ու արդեն ուրբաթ կներկայացվեն BarCamp Yerevan–ի պաշտոնական կայքում։
«BarCamp Yerevan-2014» միջոցառման ևս մի կազմակերպիչ Վաձ Ղազարյանը նշել է, որ այս տարի փոխվել է BarCamp–ի տարբերանշանը, որը ներկայացված է կանաչ գույնով և 8 բիտանոց կոդով` խորհրդանշելով համակարգիչների և թվային աշխարհի էվոլյուցիայի շրջանը։
«Բացի այդ, տարբերանշանի վրա նույն ոճով պատկերված է «Զվարթնոց» օդանավակայանի շենքը, որն իրենից ներկայացնում է խորհրդային շրջանի ֆուտուրիստական շինություն։ Ժամանակին այն ինքնատիպ ֆանտաստիկ շինություն էր, և քանի որ այդ շինության քանդման հավանականություն կա, մենք որոշեցինք հավերժացնել նրա մասին հիշողությունը` ակնարկելով, որ կոնֆերանսը ֆանտաստիկ է լինելու», – ասաց Ղազարյանը։
Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանն իր հերթին նշեց, որ լինելով պրոգրեսիվ և երիտասարդ թիմ` ընկերությունը հետագա աճի, BarCamp–ի շրջանակում նոր տեխնոլոգիաների, նորամուծությունների և լուծումների որոնման կարիք ունի, որոնք կներդրվեն Ucom–ում։
Միջոցառման գլխավոր հովանավորը Ucom ընկերությունն է։ BarCamp–ին առանձին օժանդակություն են տրամադրում PicsArt ընկերությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին Ինտերնյուզը)։
«ԲարՔեմփը» միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է: Առաջին անգամ այն անցկացվել է 2005թ. ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում և հետագայում դարձել է ճանաչված ձևաչափ ամբողջ աշխարհում։ «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով (չ)կոնֆերանսները, որոնք անցնում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Երևանում BarCamp «չկոնֆերանսն» անցկացվում է 2009-ից։
Առաջին BarCamp–ը նախկին Խորհրդային միության տարածքում անցկացվել է 2007 թվականի հոկտեմբերին Կիևում։ Այն հավաքել էր ավելի քան 300 մասնակից Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Լատվիայից, Ռուսաստանից, Ղրղըզստանից, Լեհաստանից և տարածաշրջանի այլ երկրներից, անցկացվել է 45 շնորհանդես։
Կիևյան BarCamp–ից հետո անցկացվել է Բալթիքս BarCamp–ը Ռիգայում (2008 փետրվար) և Կովկաս BarCamp–ը Թբիլիսիում (2008 հունիս)։
Առաջին BarCamp Yerevan–ը կայացել է 2009 թվականի ապրիլի 17–19–ին, որը հավաքել է ՏՏ մասնագետների, ինտերնետ և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների, ինտերնետ օգտագործողների, բլոգերների, նոր մեդիամասնագետների, լրագրողների և բոլոր հետաքրքրված անձանց և խմբերի, որոնք ամեն օր օգտվում են համացանցից։ -0-