Մեկնարկել է BarCamp Արցախ 2014-ը
29.07.2014,
11:35
Արցախում հուլիսի 24-ին մեկնարկել է BarCamp Արցախ 2014-ը: Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքում անցկացվող BarCamp-ին ներկա են 75 մասնակից Արցախից, Հայաստանից, ինչպես նաև` Հոլանդիայից և Դանիայից:
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արցախում հուլիսի 24-ին մեկնարկել է BarCamp Արցախ 2014-ը: Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքում անցկացվող BarCamp-ին ներկա են 75 մասնակից Արցախից, Հայաստանից, ինչպես նաև` Հոլանդիայից և Դանիայից:
Ինչպես նշված է ԼՂՀ մշակույթի և սպորտի հարցերի նախարարության կայքում, Արցախի կրթական հիմնադրամի տնօրեն, BarCamp Արցախ 2014-ի կազմակերպիչներից Վլադիմիր Գրիգորյանը նշել է, որ նախնական ներկայացման համաձայն, թեմաները հիմնականում ավանդական են լինելու:
Վրանային ճամբարի ձևաչափով անցկացվող BarCamp-ի շնորհանդեսները բաժանված են երկու մասի և անցկացվում են միաժամանակ: Ճամբարի մի մասում ներկայցվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող թեմաներով շնորհանդեսները, մյուսում` բլոգինգին ու սոցիալական մեդիայինը:
Մեկնարկային առաջին թեման հոգեւոր անվտանգության մասին է, որին ներկա են եղել բոլոր մասնակիցները:
«Պարտություն կրելով պատերազմում` մեր հակառակորդը փորձում է տեղեկատվական եւ հոգեւոր դաշտում հաջողություններ ձեռք բերել, ինչի համար կարեւորել ենք այս թեմայի քննարկումը»,-ասել է BarCamp Արցախ 2014-ի կազմակերպիչներից Վլադիմիր Գրիգորյանը:-0-
BarCamp Արցախ 2014-ի ֆինանսավորումը կատարվում է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, աջակցում է ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:
«Միջոցառումը հնարավորություն կտա մասնակիցներին կիսվել նորություններով, իմանալ ՏՏ ոլորտի և սոցիալական ցանցերի հնարավորությունների մասին, որը Արցախի մասին օբյեկտիվ տեղեկատվություն տարածելու մեծ հնարավորություն է տալիս»,-ասել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը:-0-