USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում մեկնարկել է «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման ամենամյա առաջնությունը

03.04.2015, 21:30
Հայաստանում ապրիլի 3–ին մեկնարկել է «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման ամենամյա առաջնությունը, հայտնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամուլի ծառայությունը։
Հայաստանում մեկնարկել է «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման ամենամյա առաջնությունը
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ապրիլի 3–ին մեկնարկել է «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման ամենամյա առաջնությունը, հայտնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամուլի ծառայությունը։

Առաջնությունը նպատակ ունի զարգացնել խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ստեղծել նոր բիզնես միջավայր, ՏՏ ոլորտում ունենալ «Made in Armenia» ապրանքանիշ և դուրս գալ միջազգային շուկա։

Գրանցման հայտն անհրաժեշտ է լրացնել www.opengame.am կայքում՝ մինչև հոկտեմբերի 10-ը:

Այս տարի մրցույթում ներկայացված են  երկու տարիքային խմբեր՝ մինչև 18 և 18 տարեկանից բարձր:Մինչև 18 տարեկան մասնակիցները կմրցեն հետևյալ անվանակարգերում. «Լավագույն խաղ», «Լավագույն դիզայն», «Լավագույն տեխնոլոգիական լուծում», «Ժողովրդական մրցանակ», որն իր մեջ կներառի նաև բոլոր տարիքային խմբերի մասնակիցների քվեարկության արդյունքները: Իսկ 18 տարեկանից բարձր մասնակիցները՝ «Լավագույն խաղ», «Լավագույն տեխնոլոգիական լուծում», «Լավագույն Game Play» (սցենար), «Լավագույն դիզայն» և «Ժողովրդական մրցանակ» անվանակարգերում:

2014թ.–ին «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման չորրորդ առաջնության «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող էր ճանաչվել Հենրիկ Հակոբյանի կողմից ներկայացված  «Choppy fish» խաղը։

«Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման չորրորդ առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 2011 թ.–ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ` Orange Armenia ընկերության հետ համատեղ։ Առաջնության նպատակն է բացահայտել նոր տաղանդներ, զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտն ու դուրս գալ միջազգային շուկա։–0–