USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերի շուրջ 900 հազարն արդեն թվայնացվել է. տնօրեն

20.03.2014, 13:42
Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերի շուրջ 900 հազարն արդեն թվայնացվել է, հինգշաբթի լրագրողներին ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։
Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերի շուրջ 900 հազարն արդեն թվայնացվել է. տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերի շուրջ 900 հազարն արդեն թվայնացվել է, հինգշաբթի լրագրողներին ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։

Միաժամանակ նա նշեց, որ ազգային արխիվում թվայնացված փաստաթղթերը պահվում են էլեկտրոնային բազայում։

«Այսպիսով, յուրաքանչյուր ցանկացող, որոնողական համակարգում առանցքային բառերը գրելով, կարող է տեղեկություն ստանալ այդ փաստաթղթերի մասին։ Իսկ դրանց բովանադակությանը կարող է ծանոթանալ անմիջապես արխիվում»,– ասաց նա։

Վիրաբյանը հույս հայտնեց, որ ընթացիկ տարում թվայնացված փաստաթղթերի քանակը կգերազանցի մեկ  միլիոնը։

Այս պահին Հայաստանի ազգային արխիվում պահվում է 4 մլն 124 հազար 796 փաստաթուղթ։ Դրանցից ամենահինը 19 դարի փաստաթղթերն են։-0-