Ավարտվեց «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը` վերադառնալու խոստումով
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանում ավարտվեց «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնը։ Այն անցկացվեց հուլիսի 9–ից 16–ը։
Փառատոնի հաղթողները ստացան իրենց մրցանակները, Շառլ Ազնավուրի անվան հրապարակը համալրվեց անվանի հայ կինոգործիչների անունը կրող նոր աստղերով՝ հավերժացնելով կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակը:
Ինչպես հայտնում է VivaCell-MTS ընկերության մամուլի ծառայությունը, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով, ցանկացած ծրագիր, մինչև կյանքի իրավունք ստանալն անցնում է որոշակի ճանապարհ։
«Ոսկե ծիրան» կինոփառատոնն ապրել է մի ամբողջ պատանեկություն և մտել հասունության փուլ։ Տասնչորս տարվա տարեգրություն ունեցող, աշխարհի առջև բաց պատուհան դարձած փառատոնը համամարդկային արժեքներ փոխանցող դեսպան է տարբեր մշակույթներով առաջնորդվող ազգերի համար:»,– նշել է Յիրիկյանը։
Փառատոնի շրջանակում հանդես են եկել ճանաչված կինոգործիչներ Բորիս Խլեբնիկովը (ռեժիսոր, Ռուսաստան), Իլդիկո Էնյեդին (ռեժիսոր, Հունգարիա), Ռուի Նուգեիերան (կինոպատմաբան, Ֆրանսիա), Սիռո Գեռան (ռեժիսոր, Կոլումբիա), Թոմ Մքսորլին (կինոքննադատ, Կանադա) և այլք:
Փառատոնի շրջանակում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից հիմնադրված «Եղիցի լույս» հատուկ մրցանակը շնորհվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ հայկական կինոյում ունեցած մեծ ավանդի համար։
Փառատոնը նշանավորվեց հայ-թուրքական կինոպլատֆորմի նախագծերի զարգացման հերթական աշխատաժողովի անցկացմամբ նաև: «Ոսկե ծիրանի» շրջանակում հարգանքի տուրք մատուցվեց հայ կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, երջանկահիշատակ Ռուբեն Գևորգյանցի հիշատակին:
14-րդ «Ոսկե ծիրանը» ներկայացրեց նաև «Ֆրանսիական կինոյի օր», «Գերմանական կինոյի օր», «Լեհական կինոյի օր» ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների հետ համագործակցությամբ:
«Մոսկվա» կինոթատրոնում փառատոնի հանդիսատեսը դիտեց նրա «Բարի հետք» ֆիլմը: Իսկ «Երևանյան պրեմիերաների» շրջանակում հանդիսատեսը դիտեց Կաննի, Բեռլինի և Վենետիկի կինոփառատոների մրցանակակիր ֆիլմեր:
Մեկշաբաթյա կինոտոնը եզրափակվեց:
Փառատոնի կազմակերպիչները նախատեսում են հաջորդ տարի հոբելյանական՝ 15-րդ «Ոսկե ծիրանը» ներկայացնել առավել յուրահատուկ ու նոր ծրագրերով:
Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-