USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ավագ ուրբաթն աշխատանքային է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների համար

18.04.2019, 19:59
Ավագ ուրբաթն աշխատանքային է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների համար։
Ավագ ուրբաթն աշխատանքային է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների համար

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. Այս տարի Ավագ ուրբաթը նշվում է ապրիլի 19-ին: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության համար Ավագ ուրբաթն ավանդաբար ոչ աշխատանքային է՝ հաշվի առնելով օրվա կարևորությունը քրիստոնյա աշխարհում՝ որպես Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օր: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնները, ինչպես նաև՝ Բաժանորդների աջակցման զանգերի կենտրոնն այդ օրը կգործեն ըստ իրենց համար սահմանված ժամանակացույցի՝ առանց փոփոխության: 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am: -0-