USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Beeline-ը կմասնակցի աշխատանքի ամենամյա տոնավաճառին

18.09.2015, 17:12
Beeline-ը կմասնակցի Զբաղվածության պետական ծառայության կողմից կազմակերպված աշխատանքի ամենամյա տոնավաճառին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Beeline-ը կմասնակցի աշխատանքի ամենամյա տոնավաճառին

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը կմասնակցի Զբաղվածության պետական ծառայության կողմից կազմակերպված աշխատանքի ամենամյա տոնավաճառին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Աշխատանքի տոնավաճառի այցելուներին և աշխատանք փնտրողներին Հայաստանում Beeline-ի աշխատակազմի համալրման բաժնի աշխատակիցները կներկայացնեն աշխատատեղերի լայն ընտրության հնարավորություն տեխնոլոգիական, ֆինանսական, իրավաբանական, մարքեթինգի և սպասարկման ոլորտներում:

«Հանդիսանալով խոշորագույն գործատուներից մեկը Հայաստանում՝ Beeline-ը մշտապես մասնակցում է նման միջոցառումների` փորձելով մեր ընկերության կազմում ներգրավել նոր գաղափարներ ունեցող երիտասարդների: Այսօր ևս մենք ներկայացնում ենք աշխատատեղեր ընկերության տարբեր ստորաբաժանումներում և հրավիրում բոլոր ցանկացողներին` օգտագործելու հեռահաղորդակցության առաջատար օպերատորի թիմին միանալու այս հնարավորությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ը մասնակցել է նաև ընթացիկ տարվա ապրիլին Զբաղվածության պետական ծառայության կողմից կազմակերպված աշխատանքի ամենամյա տոնավաճառին:

2014 թվականի ընթացքում ընկերությունը մասնակցել է չորս խոշոր աշխատանքային տոնավաճառի՝ մասնավորապես Հայաստանի պետական տնտեսագիտական և  Հայաստանի Ֆրանսիական համալսարաններում, ամենամյա  DigiTec Expo  տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում, ինչպես նաև «Լույս» հիմնադրամի կողմից Դիլիջանում կազմակերպված տոնավաճառին: Տոնավաճառների արդյունքում ստացել է շուրջ 200 ռեզյումե։ Աշխատանք փնտրողները, որոնք առավելապես համապատասխանում էին  Beeline սպասումներին, հրավիրվում են թափուր աշխատատեղերի համար մրցույթներին և հարցազրույցներին մասնակցելու համար։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։–0–