USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Արտոնագրման էլեկտրոնային համակարգ կարող է ներդրվել Հայաստանում

13.09.2017, 20:24
Հայաստանի խորհրդարանը քննարկում է «Արտոնագրման մասին» օրենքի լրացումները։
Արտոնագրման էլեկտրոնային համակարգ կարող է ներդրվել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանը քննարկում է «Արտոնագրման մասին» օրենքի լրացումները։

Լրացումները թույլ կտան Հայաստանի քաղաքացիներին ժամանակ տնտեսել լիցենզավորման գործընթացում և խուսափել ավելորդ փաստաթղթաշրջանառությունից։

Ինչպես չորեքշաբթի խորհրդարանի նիստում հայտնեց Հայաստանի արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, այսօր Հայաստանում լիցենզավորումն իրականացվում է թղթային տարբերակով։
«Մենք այստեղ կոռուպցիոն ռիսկեր ենք տեսնում, քանի որ հաճախ որևէ տեղեկություն կարող է փոխվել, և մեզանից ոչ ոք այդ մասին չի իմանա, քանի որ դա ամրագրված կլինի միայն փաստաթղթի վրա, որը հեշտությամբ կարելի է փոխել»,– ընդգծեց փոխնախարարը։

Նրա խոսքով, ժամանակակից տեխնոլոգիաների դարում առաջաևկվում է տվյալ խնդրի կոնկրետ լուծում։

«Մենք առաջարկում ենք էլեկտրոնային ձևաչափով լիցենզավորման և գործունեության իրականացման հաշվառման ռեեստրեր ներդնել։ Բացի այդ, առաջարկում ենք միավորել այդ բոլոր ռեեստրերը և էլեկտրոնային միասնական ռեեստր ստեղծել»,– նշեց Հովհաննիսյանը։

Նա ավելացրեց, որ ամբողջ տեղեկատվությունը, սկսած արտոնագրի տրամադրումից մինչև դրա գործողության դադարեցումը, կգրանցվեն այդ ռեեստրերում։

Հովհաննիսյանն ընդգծեց, որ տեղեկատվական նոր էլեկտրոնային բազան թույլ կտա ավելի պարզեցված կարգով լիցենզիաների մասին տեղեկություն ստանալ։ -0-