USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

ArmTech հոբելյանական ֆորումը կանցկացվի Հայաստանում

15.09.2017, 15:36
Սեպտեմբերի 27–ին Հայաստանում տեղի կունենա բարձր տեխնոլոգիանների տասներորդ ամենամյա ArmTech ֆորումը, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեղնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
ArmTech հոբելյանական ֆորումը կանցկացվի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 27–ին Հայաստանում տեղի կունենա բարձր տեխնոլոգիանների տասներորդ ամենամյա ArmTech ֆորումը, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեղնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Միջոցառման նպատակն է` ներկայացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումներ ներգրավել, օժանդակել այս ոլորտի տեղական և օտարերկրյա մասնագետների համագործակցությանը։

«Ֆորումն անցկացվում է արդեն 10–րդ անգամ։ Առաջին անգամ այն անցկացվել է ԱՄՆ–ում, ինչից հետո դարձել է բարի ավանդույթ։ Այս տարի ֆորումը նվիրված կլինի, հիմնականում, կիբերանվտանգությանը։ Միջոցառմանը կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած պատվիրակություններ` Եվրոպայից, Ռուսաստանից և ԱՄՆ–ից», – հայտնել է Մարտիրոսյանը ուրբաթ օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ 


Միևնույն ժամանակ, Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրենը Հովիկ Մուսայելյանն ավելացրեց, որ ի սկզբանե որոշվել էր միջոցառումն անցկացնել հերթականությամբ` Հայաստանում և Սիլիկոնային հովտում։ 

«Ֆորումն իրենից ներկայացնում է բիզնես հարթակ Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ ամփոփվում են անցած տարվա հաջողությունները ու ձեռքբերումները, սա նաև հարթակ է, որտեղ ծրագրում են հետագա անելիքները», – ասել է Մուսաելյանը։ 


Նրա խոսքով, կիբերանվտանգության հարցերը ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի անվտանգության հանար։ 

Իր հերթին «Ձեռնարկությունների ինկուբատոր» (EIF) հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ ֆորումի ժամանակ, որը տևելու է մեկ օր, քննարկվի ՏՏ ոլորտի զարգացման հարցերը։ 

«Այս տարի միջոցառմանը կմասնակցեն մի շարք ընկերություններ, այդ թվում` համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունները` Microsoft, IBM, Kaspersky, Cisco, HP և ուրիշները», – ասել է Ենգիբարյանը։ 

Բարձր տեխնոլոգիանների ArmTech ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» և Synopsys Armenia ընկերության օժանդակությամբ։

Ամեն տարի ArmTech–ը համախմբում է այս ոլորտի տեղական և օտարերկրյա փորձագետներին, մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և տարբեր երկներից ժամանած շահագրգիռ կողմերին, որոնք միասին քննարկում են Հայաստանի տնտեսության մեջ հետագա ներդրումների աճը, ինչպես նաև գործարար կապերի ամրապնդումը։ 

ArmTech–ն անցկացվում հերթականությամբ` Սիլիկոնային հովտում, Կալիֆոռնիայում և Հայաստանում։ Առաջին անգամ այն անցկացվել 2007 թվականի հուիսի 4–7–ին Սան Ֆրանցիսկոյում։ –0–