USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Արմենտելը» համակարգչային լսարան է բացել Երևանի պետհամալսարանում

27.05.2014, 17:20
«ԱրմենՏել»  ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ վերանորոգվեց, կահավորվեց և համակարգչային տեխնիկայով  վերազինվեց Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի գրադարանը և համակարգչային լսարանը։
«Արմենտելը» համակարգչային լսարան է բացել Երևանի պետհամալսարանում

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել»  ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ վերանորոգվեց, կահավորվեց և համակարգչային տեխնիկայով  վերազինվեց Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի գրադարանը և համակարգչային լսարանը։

Մասնավորապես, «ԱրմենՏել»  ընկերությունը վերազինել է համակարգչային լսարանը բարձրակարգ ժամանակակից համակարգիչներով, ապահովել ծրագրային աջակցությամբ, մոնտաժել ներքին ցանցը։ Մոտ ապագայում կտրամադրվի Ինտերնետ հասանելիություն օպտիկական մալուխի միջոցով։ Նոր տրամադրված կահույքի և տեխնիկայի շնորհիվ վերանորոգված գրադարանը կդառնա ուսանելու և կարդալու համար նախատեսված հարմարավետ անկյուն։

 «Ժամանակակից կրթական գործընթացներն անհնար է արդյունավետ կազմակերպել առանց նոր տեխնոլոգիաների առկայության: Այս համակարգչային լսարանի օգնությամբ մեր մագիստրոսական ծրագրերն առավել արդյունավետ կդասավանդվեն:  Անշուշտ, սա օրինակելի բարեգործություն է, երբ գործատուն մտնում է կրթական տարածք» , – ասաց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը:

«ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց, որ ընկերությունը մտադիր է ապագայում ևս համագործակցել Հայաստանի բուհերի հետ։

«Մեր ընկերության հիմնական սոցիալական քաղաքականությունը հանրապետությունում մարդկանց կյանքն ավելի լավը դարձնող ծրագրերի իրականացմանն աջակցելն է։ Այսօր մենք ներկայացնում ենք ևս մեկ ծրագիր, որն իրականացվել է ԵՊՀ հետ համատեղ։ Համոզված եմ, որ սա է երկրի ապագան, և Beeline-ն աջակցում է այն ամենին, ինչը կյանքն ավելի լավն է դարձնում»,- ասաց Պյատախինը լրագրողներին։

«Ես առաջին անգամ եմ Հայաստանում։ Ինձ շատ հաճելի է լինել ձեր հիասքանչ երկրում և ներկա գտնվել համակարգչային լսարանի բացման արարողությանը. Մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության մեջ մենք խրախուսում ենք երիտասարդներին հասնելու հաջողության՝ բարձր տեխնոլոգիաների և նոր լուծումների օգնությամբ։ Beeline համակարգչային լսարանը հանդիսանում է այս մոտեցման վառ օրինակ»,- նշեց «ՎիմպելԿոմ» խմբի կորպորատիվ հաղորդակցության տնօրեն Բոբի Լիչը։

«ԱրմենՏել» ընկերությունը Beeline ապրանքանիշը Հայաստանում ներկայացնելու առաջին իսկ օրից կրթության զարգացմանն ուղղված ծրագրերի աջակցությունը հայտարարել է իր սոցիալական ծրագրերի առաջնահերթ ուղղություններից մեկը։ Սկսած, 2008թ–ից իրականացվել են ավելի քան հարյուր ծրագիր՝ ուղղված Հայաստանում կրթության աջակցմանը։  --0--