USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-9

Հայկական բուհերի ինը ուսանողներ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ստորաբաժանումներում կմասնակցեն «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին

22.09.2014, 15:08
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) գրանցել է ընկերությունում «3-րդ սերունդ» ստաժավորմանը մասնակցելու հայտերի ռեկորդային քանակ: Ընդհանուր առմամբ, ընկերությունը ստացել է ավելի քան 1000 հայտ հայկական ԲՈՒՀ–երի ուսանողներից՝ 2014 թ.-ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակցության համար, հաղորդել են ընկերության մամուլի ծառայությունից:
Հայկական բուհերի ինը ուսանողներ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ստորաբաժանումներում կմասնակցեն «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) գրանցել է ընկերությունում «3-րդ սերունդ» ստաժավորմանը մասնակցելու հայտերի ռեկորդային քանակ: Ընդհանուր առմամբ, ընկերությունը ստացել է ավելի քան 1000 հայտ հայկական ԲՈՒՀ–երի ուսանողներից՝ 2014 թ.-ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակցության համար, հաղորդել են ընկերության մամուլի ծառայությունից:

Վերջնական փուլի արդյունքների համաձայն ընտրվել է 9 ուսանող, ովքեր կանցնեն 9 ամիս տևողությամբ վճարովի ստաժավորում ընկերության տարբեր ստորաբաժիններում՝ Մոնիտորինգի կենտրոնում, Տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինությունում, Մարքեթինգի ծառայությունում, Իրավաբանական տնօրինությունում և այլ բաժիններում։ Ծրագրի արդյունքում ստաժավորում անցած լավագույն ուսանողներին կընձեռվի մշտական աշխատանքի հնարավորություն Beeline-ում:

Ինչպես նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, յուրաքանչյուր ուսանողի համար ընկերությունն առաջարկում է ստաժավորման անհատական պլան և նշանակում է անձնական ուղղորդող:

«Ստաժավորում անցնող ուսանողները կարող են մասնակցել ընկերության ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև, հետաքրքիր պրակտիկ խնդիրների լուծմանը, որոնք հնարավորություն կտան կիրառելու իրենց գիտելիքները գործնականում: Երկրի կապի խոշորագույն օպերատորի օրինակով ուսանողները կարող են ուսումնասիրել խոշոր ընկերության աշխատանքը, ինչն անխոս խթան կհանդիսանա իրենց հետագա մասնագիտության ընտրության հարցում և կօգնի փոխել իրենց կյանքը դեպի լավը: Իսկ մեզ՝ որպես նորարարական ընկերության սա հիանալի հնարավորություն է մեր շարքերը համալրելու նպատակասլաց և տաղանդավոր երիտասարդներով», - նշել է նա:

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին: Այդ ընթացքում 76 ուսանող անցել են արտադրական պրակտիկա, որոնցից 37-ը դարձել են Beeline–ի աշխատակից: Beeline–ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսի ուսանողները՝ սկսած 3-րդ կուրսից: Ստաժավորման ծրագրին մասնակցելու համար հայտերն ընդունվում են ամեն տարի ապրիլից մինչև մայիս: Ուսանողները կարող են լրացնել համապատասխան հայտ ընկերության www.beeline.am կայքում։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–