USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
0

«ԱրմենՏել» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենին հետախուզում են հայկական իրավապահ մարմինները. ԶԼՄ

11.07.2014, 12:23
«ԱրմենՏել» ՓԲԸ («Վիմպելկոմ» ԲԲԸ 100%–նոց դուստրը Հայաստանում) նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյին  հետախուզում են հայկական իրավապահ մարմինները, նա կասկածվում է ֆինանսական չարաշահումների մեջ, հայտնում է հայկական «ՓաստԻնֆո» դատաիրավական տեղեկատվության գործակալությունը։ Գործակալության տվյալներով` խոսքը 10-15 միլիարդ դրամի (24.5-36.7 միլիոն դոլար` ընթացիկ փոխարժեքով) մասին։
«ԱրմենՏել» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենին հետախուզում են հայկական իրավապահ մարմինները. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ («Վիմպելկոմ» ԲԲԸ 100%–նոց դուստրը Հայաստանում) նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյին  հետախուզում են հայկական իրավապահ մարմինները, նա կասկածվում է ֆինանսական չարաշահումների մեջ, հայտնում է հայկական «ՓաստԻնֆո» դատաիրավական տեղեկատվության գործակալությունը։ Գործակալության տվյալներով` խոսքը 10-15 միլիարդ դրամի (24.5-36.7 միլիոն դոլար` ընթացիկ փոխարժեքով) մասին։

Կլիմկոն, ով ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել 2010 թվականի ապրիլին, 2013 թվականի սկզբին անսպասելիորեն ազատվել է` նույնիսկ չսպասելով աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալուն և հապճեպ լքել Հայաստանը։ Հենց այդ ժամանակ տեղեկություն հայտնվեց այն մասին, որ նա հսկայական չարաշահումներ է թույլ տվել և այդ պատճառով ազատվել է։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնում հաստատել են այն տեղեկությունը, որ ԱԱՀ վարույթում քրեական գործ է հարուցվել «ԱրմենՏել» ՓԲԸ–ի բարձրաստիճան պաշտոնյաների թույլ տված չարաշահումների վերաբերյալ, սակայն միաժամանակ հրաժարվել են հայտնել քննության ընթացքի այլ մանրամասները։

«ՓաստԻնֆո»–ի ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկատվությամբ` Կլիմկոն հետախուզվում է 2014 թվականի փետրվարից։ Ավելին, քրեական գործի շրջանակներում արդեն ձերբակալված կա։ Գործակալության տեղեկացմամբ` դա «ԱրմենՏել» ՓԲԸ–ի նախկին աշխատող է, ով ձերբակալվել է արտասահմանում, և ներկայում քննարկվում է նրա էքստրադիցիայի հարցը։

Կլիմկոն «ԱրմենՏել» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն է նշանակվել 2010 թվականի ապրիլին։ Մինչ այդ նա գլխավորում էր ռուսական օպերատորի տաջիկական «դուստր» «Տակոմ» ՍՊԸ–ն։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0—