USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

«ԱրմենՏելի» երևանյան գրասենյակում հրդեհ է բռնկվել նախօրեին

17.02.2017, 12:46
Նախօրեի ուշ երեկոյան ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Արմենտել» ՓԲԸ ընկերության սպասարկման գրասենյակում:
«ԱրմենՏելի» երևանյան գրասենյակում հրդեհ է բռնկվել նախօրեին

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախօրեի ուշ երեկոյան ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Արմենտել» ՓԲԸ ընկերության սպասարկման գրասենյակում: 

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, հրդեհը բռնկվել է Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 24/1 շենքում գտնվող «Արմենտել» գրասենյակում։

Ըստ հաղորդման, հրդեհի բարդության «1 Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: 

Հրդեհի վայրում է գտնվել ոստիկանության Պետական պահպանության վարչության ավագ հրաձիգը, ով ծխահարումով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: 

Գրասենյակի 1-ին հարկում՝ գնումների և մոնիթորիգի բաժնի գրասենյակի նախասրահում (մոտ 65 քմ տարածք), այրվել է կախովի առաստաղ՝ 3 քմ, ջերմահարվել՝ 63 քմ, այրվել է՝ 1 օդորակիչ, 1 պատուհան, 10 տուփ թուղթ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:23-ին, մարվել ՝ 23:31-ին: -0-