USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի սաների համերգը տեղի ունեցավ Վանաձորում

10.06.2014, 17:42
«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը շարունակում է իրականացնել վարպետության դասեր և համերգներ Հայաստանի մարզային երաժշտական դպրոցներում: Վանաձորի Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի սաների համերգը՝ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ Արմինե Գրիգորյանի-դաշնամուր, Կարեն Շահգալդյանի-ջութակ, Կարեն Քոչարյանի-թավջութակ մասնակցությամբ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի սաների համերգը տեղի ունեցավ Վանաձորում

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/.  «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը շարունակում է իրականացնել վարպետության դասեր և համերգներ Հայաստանի մարզային երաժշտական դպրոցներում:

Վանաձորի Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի սաների համերգը՝ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ Արմինե Գրիգորյանի-դաշնամուր, Կարեն Շահգալդյանի-ջութակ, Կարեն Քոչարյանի-թավջութակ մասնակցությամբ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Այս դպրոցի հետ համագործակցությունը շարունակվում է 2010թ–ից Հիմնադրամի ստեղծման պահից ի վեր, երբ եռյակի երաժիշտներն արդեն իսկ վարպետության դասերով և համերգներով այցելում էին դպրոց։  Հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ դպրոցում բացվել և գործում է թավջութակի դասարան, իսկ այս տարի նրանց հանձնվել է թավջութակ՝  վերականգնված Հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամի կողմից կրթաթոշակի արժանացած դաշնակահար Ալիսա Գասպարյանը կանոնավոր կերպով այցելում է հայտնի պրոֆեսոր Սերգեյ Սարաջևի դասերին Երևանում։    

Ա. Խաչատրյանի անվան եռյակի թավջութակահար Կարեն Քոչարյանը նշեց. «Եռյակի հետ այցերից բացի, ես կանոնավոր կերպով փորձում եմ անձամբ այցելել և ստուգել թավջութակի դասարանի պարապմունքները, խորհուրդներ տալ ուսուցիչներին, այն նպատակով, որպեսզի այս դասարանը իսկապես զարգանա։ Մենք շատ շնորհակալ ենք «ԱրմենՏել»  ընկերությանն երկարատև աջակցության և համագործակցության համար, ինչը հնարավորություն է ընձեռում մեզ կազմել ապագա պլաններ և լավատեսորեն նայել դեպի ապագա»։
 
«ԱրմենՏել» ընկերության սոցիալական ծրագրերի հիմնական նպատակն է դարձնել կյանքն ավելի լավ։ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցությունն այս կարգախոսի իրականացման վառ օրինակներից մեկն է։ Մեր աջակցության շնորհիվ երաժշտական դպրոցների սաները ձեռք են բերում փորձ և գիտելիքներ, ստանում նոր գործիքներ, իսկ ամենատաղանդաշատ երեխաները՝ կրթաթոշակներ։ Ուրախ ենք, որ մեր օգնությամբ կօգնենք այս երեխաներին իրականացնել իրենց երազանքը և դառնալ ճանաչված երաժիշտներ», - նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Համերգի ավարտին Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտները  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին Հիմնադրամի ծրագրերին երկարատև աջակցության համար հանձնեցին Շնորհակալագիր։

«Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ–ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: «ԱրմենՏել» ընկերությունը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։

ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–