«ԱրմենՏելը» սկսել է Եղվարդ քաղաքի ֆիքսված հեռախոսացանցի թվայնացման աշխատանքները
03.10.2012,
16:14
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Եղվարդ քաղաքի (Կոտայքի մարզ) բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին: Սարքավորումների փոխարինման, վերազինման և թվային հեռախոսակայանին վերամիացման աշխատանքները պլանավորվում է ավարտել մինչև տարեվերջ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Եղվարդ քաղաքի (Կոտայքի մարզ) բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին: Սարքավորումների փոխարինման, վերազինման և թվային հեռախոսակայանին վերամիացման աշխատանքները պլանավորվում է ավարտել մինչև տարեվերջ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Եղվարդ քաղաքում թվայնացման աշխատանքների ավարտից հետո ավելի քան 2100 ընտանիք կապահովվի «ԱրմենՏել» ընկերության թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով:
«Իրականացնելով ներդրումներ լարային ցանցում` «ԱրմենՏել» ընկերությունը բարձրացնում է բաժանորդներին մատուցվող ծառայությունների որակը` կատարելով ևս մեկ քայլ ուղղված ընկերության ֆիքսված հեռախոսացանցի լիարժեք թվայնացմանը: Ուրախ ենք տեղեկացնել, որ մինչև տարեվերջ Եղվարդ քաղաքի ավելի քան ութ հազար բաժանորդ կարող է օգտվել ֆիքսված հեռախոսակապի և գերարագ ինտերնետ հասանելիության բարձրորակ ծառայություններից»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Եղվարդ քաղաքի բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքների ավարտից հետո թվային կայաններին միացված կլինի «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 84 տոկոսը: Բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 14000 կմ, իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 3500կմ:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) մտնում է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի մեջ, որն ընդգրկում է ձայնային կապի ծառայություններ, կապի տելեմատիկ ծառայություններ, տվյալների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև՝ լայնաշերտ Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող կապի օպերատորներ: -0-