USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+13

ԱրմենՏելը պատճառած անհարմարությունների համար հատուցում կտրամադրի բաժանորդներին

18.05.2012, 17:04
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) պատճառած անհարմարությունների համար հատուցում կտրամադրի բաժանորդներին, ովքեր վթարի պատճառով զրկվել էին մայիսի 18-ին զանգեր կատարելու հնարավորությունից:  
ԱրմենՏելը պատճառած անհարմարությունների համար հատուցում կտրամադրի բաժանորդներին
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) պատճառած անհարմարությունների համար հատուցում կտրամադրի բաժանորդներին, ովքեր վթարի պատճառով զրկվել էին մայիսի 18-ին զանգեր կատարելու հնարավորությունից: 

Մայիսի 18-ի առավոտյան «ԱրմենՏել» բջջային ցանցում տեղի ունեցած վթարի վերաբերյալ ընկերությունը տեղեկացնում է, որ կատարվող վերականգնողական աշխատանքների արդյունքում բաժանորդների մի մասի կապը վերականգնվել է: Սակայն այդ ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ խնդիրներ, որոնց լուծումը կպահանջի որոշակի ժամանակ: Ընկերությունը շարունակում է կապի վերականգնման աշխատանքներ: Խնդիրների վերջնական լուծման վերաբերյալ կտարածվի հաղորդագրություն:
 
 «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:--0-