«ԱրմենՏելը» պարգևատրել է «Ամանորյա իրարանցում» ակցիայի առաջին փուլի հաղթողներին
26.12.2011,
18:25
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) պարգևատրեց «Ամանորյա իրարանցում» ակցիայի առաջին փուլի հաղթողներին, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) պարգևատրեց «Ամանորյա իրարանցում» ակցիայի առաջին փուլի հաղթողներին, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:
«Ամանորյա իրարանցում» ակցիան մեկնարկել է դեկտեմբերի 16-ին և կշարունակվի մինչև 2012 թ-ի հունվարի 12-ը: Ակցիայի շրջանակում գրանցված և հաշվեկշիռը առնվազն 1000 դրամով լիցքավորած բաժանորդները հնարավորություն են ստանում շահելու Dell Latitude 2110 երկու նեթբուքերից մեկը, կամ Beeline Blade և Beeline U8500 քսան սմարթֆոններից մեկը:
Հաղորդագրության համաձայն, պարգևատրման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ «ԱրմենՏել» ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, հրավիրվել էին «Ամանորյա իրարանցում» ակցիայի առաջին հաղթողները: Ընդհանուր առմամբ, ակցիայի առաջին փուլին մասնակցում էր 4135 մարդ, իսկ 22 հաղթողները որոշվեցին հատուկ ստեղծված համակարգչային ծրագրի օգնությամբ:
««ԱրմենՏել» ընկերությունը որպես կապի միասնական օպերատոր ոչ միայն իր բաժանորդներին տրամադրում է կապի ոլորտի տարատեսակ ծառայություններ այլ նաև փորձում է շփումը դարձնել հնարավորինս վառ: Թող որ այս մրցանակները` նեթբուկերը և սմարթֆոնները հնարավորություն ընձեռեն շահողներին զգալու շփման ուրախությունը: Ցանկանում եմ, որ Նոր տարվա ընթացքում մեր հաճախորդները կիսվեն միայն հաճելի և հիշվող պահերով իրենց հարազատների, մտերիմների և բարեկամների հետ», - մամուլի ծառայությունից մեջբերեցին «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքերը:
Ակցիային անվճար գրանցվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսից հավաքել *222# USSD-հրամանը, իսկ լիցքավորել հաշվեկշիռը կարելի է ցանկացած եղանակով, բացառությամբ «Բալանսի փոխանցում» ծառայությունից:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:-0-