USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

«ԱրմենՏել» ընկերության նախկին բարձրաստիճան պաշտոնյային ձերբակալել են Բելառուսում. ԶԼՄ

17.07.2014, 12:14
«ԱրմենՏել» ընկերության նախկին բարձրաստիճան պաշտոնյային ձերբակալել են Բելառուսում, հաղորդում է դատաիրավական տեղեկատվության գործակալությունը (pastinfo.am):
«ԱրմենՏել» ընկերության նախկին բարձրաստիճան պաշտոնյային ձերբակալել են Բելառուսում. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերության նախկին բարձրաստիճան պաշտոնյային ձերբակալել են Բելառուսում, հաղորդում է դատաիրավական տեղեկատվության գործակալությունը (pastinfo.am):

Ավելի վաղ գործակալությունը տեղեկացնում էր, որ ԱԱԾ վարույթում քննվող «ԱրմենՏել»-ի բարձրաստիճան պաշտոնյաների չարաշահումների կապակցությամբ քրեական գործի շրջանակում, ըստ տեղեկությունների, հետախուզում է հայտարարվել ընկերության նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ:

«Փաստինֆո»-ի ոչ պաշտոնական տեղեկություններով՝  ձերբակալվածը ՀՀ քաղաքացի Աշոտ Պողոսյանն է, ով «ԱրմենՏել»-ում պատասխանատու է եղել անվտանգության հարցերի համար: Նախնական տեղեկություններով՝ Աշոտ Պողոսյանը ձերբակալվել է Բելառուսի Հանրապետությունում, և այժմ աշխատանքներ են ընթանում նրան ՀՀ-ն արտահանձնելու ուղղությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ այս տեղեկությունները վարույթ իրականացնող մարմնում առայժմ չեն հաստատում` պատճառաբանելով, որ նախաքննություն է ընթանում, բայց և չեն էլ հերքում:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–