USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

«ԱրմենՏել» ՓԲԸ–ի ֆիքսված բիզնեսը կգլխավորի Անդրեյ Պոնոմարյովը

21.05.2013, 13:01
«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ  Անդրեյ Պոնոմարյովը նշանակվել է ֆիքսված կապի բլոկի տնօրենի պաշտոնում:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ի ֆիքսված բիզնեսը կգլխավորի Անդրեյ Պոնոմարյովը

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/.  «ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ  Անդրեյ Պոնոմարյովը նշանակվել է ֆիքսված կապի բլոկի տնօրենի պաշտոնում:

«Ընկերությունում սա նոր պաշտոն է և ստեղծվել է ընկերությունում հաստատված ռազմավարության համաձայն, որի շրջանակում «ԱրմենՏել»-ի ֆիքսված կապի բիզնեսն այսուհետ հանդես կգա որպես առանձին բլոկ`  նպատակ ունենալով ապահովել  ենթակառուցվածքների կայուն զարգացում և նոր կոմերցիոն առաջարկների իրագործում լարային կապի շուկայում»,– ասվում է հաղորդման մեջ։

Հեռահաղորդակցության ոլորտում Պոնոմարյովն աշխատում է ավելի քան 15 տարի: Հեռահաղորդակցության ընկերություններում նա ունի ղեկավարման բազմամյա աշխատանքային փորձ, ինչպես նաև իրականացրել է մի շարք հաջողված կոմերցիոն և տեխնիկական խոշոր ծրագրեր ֆիքսված և բջջային կապի ոլորտներում:

«Ինձ համար շատ կարևոր է այս նշանակումը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում օգտագործել իմ աշխատանքային փորձը և գիտելիքները «ԱրմենՏել»-ի ֆիքսված կապի բիզնեսի զարգացման և կատարելագործման համար: Վստահ եմ, որ ընկերության ֆիքսված կապի բլոկի աշխատակիցնեը կարող են Հայաստանի հեռահաղորդակցության շուկային առաջարկել ինչպես գրավիչ կոմերցիոն ծառայություններ, այնպես էլ առաջադեմ տեխնոլոգիական լուծումներ»,-  նշեց Անդրեյ Պոնոմարյովը:

«Ընկերությունում վստահ են, որ Անդրեյ Պոնոմարյովի ղեկավարման ներքո ֆիքսված կապի բիզնես ուղղությունը կշարունակի կայուն զարգացումն ընկերության բոլոր բաժանորդների համար»,– ասվում է հաղորդագրությունում։

Անդրեյ Պոնոմարյովն ավարտել է Ալմա-Աթայի կապի ինժեներների ինստիտուտը, այնուհետև Ուրալի կապի հաղորդակցության համալսարանը: Հեռահաղորդակցության ոլորտում իր աշխատանքային ուղին սկսել է 1997թ-ից  «Ուրալի բջջային կապ» ՓԲԸ-ում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ` սկսած նյութա-տեխնիկական բաժնի պետից մինչև կոմերցիոն տնօրեն:

2003թ-ից մինչև 2009թ-ը Ա. Պոնոմարյովը գլխավորել է «ՎիմպելԿոմ» և «Գոլդեն Տելեկոմ» ընկերությունների խմբի մասնաճյուղերն Ուրալում, ինչպես նաև զբաղեցրել է տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը «Агентство телекоммуникаций» Պերմում:

2009թ-ից  մինչև 2012թ-ը ներառյալ Անդրեյը զբաղեցրել է «Форатек коммуникейшн» (ք. Եկատերինբուրգ) ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, որը 2010թ-ին միացել է «ՎիմպելԿոմ»-ին և ինտեգրվել «ՎիմպելԿոմ»-ի Եկատերինբուրգի մասնաճյուղին: Ինտեգրման գործընթացի անցկացման խնդիրը դրվել է Անդրեյ Պոնոմարյովի վրա, ով 2010թ-ին նշանակվել է Եկատերինբուրգի մասնաճյուղի տնօրեն և արդյունավետ իրականացրել երկու ընկերությունների ղեկավարումը միաժամանակ: -0-