«ԱրմենՏել» ընկերությունն անվճար րոպեներ կտրամադրի խափանումների դիմաց
21.05.2012,
19:45
2012թ.-ի մայիսի 18-ին Beeline բջջային ցանցում տեղի ունեցած տեխնիկական խափանման հետևանքով պատճառած անհարմարությունների համար «ԱրմենՏել» ՓԲԸ-ն հայցում է իր բաժանորդների ներողամտությունը:

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. 2012թ.-ի մայիսի 18-ին Beeline բջջային ցանցում տեղի ունեցած տեխնիկական խափանման հետևանքով պատճառած անհարմարությունների համար «ԱրմենՏել» ՓԲԸ-ն հայցում է իր բաժանորդների ներողամտությունը:
Ընկերությունը հայտարարում է, որ միջադեպից տուժած Beeline բջջային կապի բաժանորդներին կտրամադրվեն անվճար բոնուսային րոպեներ և ինտերնետ փաթեթներ:
Հատուցման չափը կկազմի 60 ներցանցային րոպե և 10 Մբ Շարժական Ինտերնետ թե իրավաբանական և թե ֆիզիկական անձանց համար:
Բոնուսները կտրամադրվեն ավտոմատ կերպով`սկսած մայիսի 24-ից` մեկ շաբաթվա ընթացքում, և կարող են օգտագործվել տրամադրման օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում: Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները միայն գտնվելով Հայաստանի Beeline ցանցում:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն շնորհակալություն է հայտնում խափանման ընթացքում ընկերությանը սատարած իր բոլոր բաժանորդներին և վստահեցնում, որ կձեռնարկի ամեն հնարավորը, որպեսզի արդարացնի բարձր որակի և հուսալիության համար Beeline բջջային կապն ընտրած հաճախորդների սպասելիքները:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:--0-