«ԱրմենՏել» ընկերությունը զգալիորեն նվազեցնում է ֆիքսված կապի տեղադրման և վերատեղադրման սակագները
05.04.2013,
17:17
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիքսված կապի միանվագ ծառայությունների սակագների իջեցման մասին:
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիքսված կապի միանվագ ծառայությունների սակագների իջեցման մասին:
Ինչպես նշված է ընկերության հաղորդագրության մեջ, հեռախոսագծի միացման ինչպես նաև ամրակցված կապի այլ միանվագ ծառայությունների նոր գները գործում են սույն թվականի ապրիլի 1-ից ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց համար:
Ֆիքսված կապի միանվագ ծառայությունների սակագները միջին հաշվով նվազել են 5 անգամ: Այսպես օրինակ` հիմնական հեռախոսագծի տեղադրումը նախկին 12000 դրամի փոխարեն այժմ կազմում է 2400 դրամ, իսկ հիմնական հեռախոսագծի ժամանակավոր տեղադրումը (մեկ ամսից ոչ ավել) այժմ կազմում է 1800 դրամ նախկին 9600 դրամի փոխարեն:
«ԱրմենՏել» ընկերությունը նորարարական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ զգալիորեն նվազեցնում է ֆիքսված հեռախոսակապի միանվագ ծառայություների սակագները: Ուրախ ենք, որ մեր հաճախորդներն այժմ կարող են միանալ ֆիքսված հեռախոսակապին ավելի շահավետ պայմաններով և ստանալ իրականում բարձորակ կապ բավականին ցածր սակագնով»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։ -0-