«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է կատարելագործել կապի ենթակառուցվածքները Հայաստանի տարածաշրջաններում
30.07.2012,
15:37
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) շարունակում է Հայաստանի տարածաշրջաններում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) շարունակում է Հայաստանի տարածաշրջաններում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Աշնանը ընկերությունը կավարտի Կոտայքի մարզ Արզնի գյուղի ավելի քան 1000 բաժանորդի թվային հեռախոսակայանին միացնելու աշխատանքները, ինչը թույլ կտա ապահովել քաղաքի բնակիչներին թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով:
«Բարձր տեխնոլոգիական սարքավորումների ներդրումը և ցանցի արդիականացումը մեր ընկերության զարգացման ռազմավարության գլխավոր գերակայությունն է: Մենք շարունակում ենք աշխատել մեր ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ, իսկ լարային ցանցում կատարվող ներդրումներն ուղղված են ձայնային ծառայությունների որակը բարելավելուն և գերարագ ինտերնետ հասանելիության բարձրորակ ծառայությունները հասանելի դարձնելուն ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև բոլոր բնակավայրերում», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ 2012 թվականի հուլիս ամսվա դրությամբ թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 83 տոկոսը, բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ, իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 2770 կմ:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմե-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:--0-