USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+17

«ԱրմենՏել» ընկերությունը փոխհատուցում է տրամադրում Beeline բջջային ցանցի բաժանորդներին

24.05.2012, 15:51
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է մայիսի 18-ի միջադեպից տուժած Beeline բջջային ցանցի բաժանորդներին փոխհատուցման տրամադրման մեկնարկի մասին:
«ԱրմենՏել» ընկերությունը փոխհատուցում է տրամադրում Beeline բջջային ցանցի բաժանորդներին
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է մայիսի 18-ի միջադեպից տուժած Beeline բջջային ցանցի բաժանորդներին փոխհատուցման տրամադրման մեկնարկի մասին:

Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, հատուցումը կազմում է անվճար 60 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ, որոնք կտրամադրեն ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց:

Հաղորդագրության մեջ նշված է, որ անվճար րոպեներն ու մեգաբայթերը կարելի է օգտագործել մայիսի 25-ից 10 օրվա ընթացքում ուղարկելով *444# անվճար USSD հրահանգ և ստանալով բոնուսները հաշվին մուտքագրելու վերաբերյալ պատասխան SMS-հաղորդագրություն: Պատասխան SMS ստանալու պահից բաժանորդը սկսում է օգտագործել անվճար րոպեներն ու մեգաբայթերը, որոնց սպառվելուց հետո տարիֆիկացումը կիրականացվի համաձայն սակագնային պլանի: Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները միայն գտնվելով Հայաստանի Beeline ցանցում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:--0-