USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

«ԱրմենՏել» ընկերությունը պարգևատրեց «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի հաղթողին

25.05.2012, 18:42
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) պարգևատրեց Հայրենական Մեծ Պատերազմում և Արցախում տարած հայ զինվորների հաղթանակներին նվիրված «Մեր հաղթանակների պատմությունները» խորագրով մրցույթի հաղթողին, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
«ԱրմենՏել» ընկերությունը պարգևատրեց  «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի հաղթողին
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) պարգևատրեց Հայրենական Մեծ Պատերազմում և Արցախում տարած հայ զինվորների հաղթանակներին նվիրված «Մեր հաղթանակների պատմությունները» խորագրով մրցույթի հաղթողին, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Մրցույթն անց է կացվել Facebook սոցիալական ցանցում` https://www.facebook.com/beeline.am հասցեում գտնվող Beeline Armenia պաշտոնական էջում:

Մրցույթում հաղթող ճանաչվեց երևանցի Շողիկ Վարդանյանը, ով շահեց Samsung GT-P6200 պլանշետային համակարգիչ: «Մենք սրբորեն ծառայել ենք մեր Հայրենիքին». Զինվորի և ուսուցչի պատմություն» վերնագրով հաղթած աշխատանքը նվիրված է Հայրենական Մեծ Պատերազմի վետերան, աշխատանքի վետերան և վաստակավոր մանկավարժ 92-ամյա Մակիչ Դալլաքյանին:

Հայրենական Մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Մակիչ Դալլաքյանը կռվել է մինչև 1944 թ, իսկ երբ հատուկ հրամանով զորացրվել են բոլոր մանկավարժները, մշտական բնակություն է հաստատել Երևանում: Նա նշանակվել է մայրաքաղաքի թ.34 միջնակարգ դպրոցի տնօրեն, որտեղ աշխատել է 30 տարի:

Հաղթողի պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline գրասենյակում: Հանձնելով մրցանակը, “ԱրմենՏել” ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը նշեց. “Ընկերության անունից շնորհակալություն եմ հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին, որոնք իրենց հարցազրույցներում ներկայացրել են մեր հերոսների փառավոր ուղին: Ձեր աշխատանքները թույլ են տալիս իմանալ ավելին և ներկայացնել երիտասարդ սերնդին մեր պապերի և հայրերի սխրագործությունները, մարտական հաղթանակները, պարգևներն ու փառավոր ուղին, որը նրանք անցել են ի փառս մեր երկրի”:   

Մրցույթի նպատակն է բարձրացնել հայ երիտասարդ սերնդի իրազեկվածությունը, ծանոթացնել նրանց հայ ժողովրդի պատմության փառապանծ էջերին, Հայրենական Մեծ Պատերազմում և Արցախում հայ զինվորների տարած հաղթանակներին:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:--0-