USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

«ԱրմենՏել» ընկերությունը խաղարկում է Samsung Galaxy Tab 10.1

09.08.2013, 17:56
«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում «Այս ամռան ամենահիշարժան ակնթարթըե խորագրով նոր ֆեյսբուքյան ֆոտոմրցույթի անցկացման մասին: Մրցույթի գլխավոր հաղթողը «ԱրմենՏելե ընկերության կողմից կպարգևատրվի Samsung GT-P7500 պլանշետով, իսկ եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները կստանան հետաքրքիր նվերներ:
«ԱրմենՏել» ընկերությունը խաղարկում է Samsung Galaxy Tab 10.1
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում «Այս ամռան ամենահիշարժան ակնթարթը» խորագրով նոր ֆեյսբուքյան ֆոտոմրցույթի անցկացման մասին:

Մրցույթի գլխավոր հաղթողը «ԱրմենՏել» ընկերության կողմից կպարգևատրվի Samsung GT-P7500 պլանշետով, իսկ եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները կստանան հետաքրքիր նվերներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել հետաքրքիր և ուշագրավ ակնթարթներ նվիրված այս ամռանը և մինչև մինչև օգոստոսի 21-ը ժամը 24:00-ն ներառյալ ուղարկել նկարը pr@beeline.am էլեկտրոնային փոստի հասցեին: Մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները մեկ ամբողջական ալբոմով օգոստոսի 22-ին մինչև ժամը 19:00-ն կհրապարակվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի  Beeline Armenia էջում:

Այն հինգ աշխատանքի հեղինակները, ովքեր առաջինը կհավաքեն 500 քվե կանցնեն մրցույթի եզրափակիչ փուլ: Եզրափակչում հաղթող կճանաչվի այն աշխատանքի հեղինակը, որը կստանա պրոֆեսիոնալ լուսանկարիչներից կազմված հանձնաժողովի առավելագույն գնահատականը: Հանձնաժողովը   կգնահատի նկարների յուրօրինակությունը և արտահայտչականությունը: Մրցույթի կազմակերպիչներին առավել դուր եկած ևս երկու մասնակիցներ կստանան խրախուսական մրցանակներ

«Հաշվի առնելով այն հանգամաքը, որ մեր մրցույթները մեծ ժողովրդականություն են վայելում մեր օգտատերերի շրջանում, մենք որոշեցինք մատուցել հերթական անակնկալը և հնարավորություն տալ բոլորին կիսվել մեզ հետ ամռան ուրախ և հետաքրքիր ակնթարթներով: Համոզված եմ, որ այս մրցույթը  կպարգևի ոչ միայ դրական լիցքեր և վառ տպավորություններ, այլ հնարավորություն կընձեռի շատերին դարձնել իրենց ամառը հիշարժան և անմոռանալի», - նշեց «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Մրցույթն ավարտվում է օգոստոսի 30-ին. նույն օրը հաղթողների անունները և արդյունքները կտեղադրվեն Facebook-ի Beeline Armenia էջում https://www.facebook.com/beeline.am հասցեով:

«Այս ամռան ամենահիշարժան ակնթարթըե խորագրով մրցույթի պայմաններին առավել մանրամասն ծանոթանալու համար հետևեք այս հղմանը` https://www.facebook.com/beeline.am?sk=app_167969729896883

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։ -0-