«ԱրմենՏել» ընկերությունը հերքում է ֆիքսված հեռախոսակապի վաճառքի մասին խոսակցությունները
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն պաշտոնապես հերքում է ընկերության սեփականատեր ռուսական «Վիպելկոմի» կողմից Հայաստանի ֆիքսված հեռախոսակապը վաճառելու մտադրության վերաբերյալ խոսակցությունները:
«Հայկական ժամանակ» թերթը երեքշաբթի հոդված է հրապարակել այն մասին, որ տարածված խոսակցությունների համաձայն` «Վիպելկոմ» ընկերությունը մտադիր է այս աշնանը վաճառել Հայաստանի ֆիքսված հեռախոսակապը և իր տնօրինության տակ թողնել միայն բջջային կապը:
«Ընկերությունը ոչ մի նման մտադրություն չունի»,- «ԱՌԿԱ» գործակալությանն ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:--0-