«ԱրմենՏել» ընկերությունը գործարկել է «Չորսը մեկում» ծառայությունը Հայաստանի մարզերի բնակիչների համար
13.11.2012,
14:09
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար «Չորսը մեկում» նոր ծառայության մեկնարկի մասին:
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար «Չորսը մեկում» նոր ծառայության մեկնարկի մասին:
Ծառայությունը հնարավորություն է տալիս մարզային սակագնային փաթեթներից որևէ մեկին միանալիս ֆիզիկական անձանց ստանալ 300 անվճար բջջային ներցանցային րոպե և 100-ական անվճար ներցանցային SMS և MMS հաղորդագրություն, ինչպես նաև 100 ՄԲ շարժական ինտերնետ: Այս բոնուսները հավասար մասերով տրամադրվում են հաճախորդին ծառայությանը միանալուց հետո` առաջին 3 ամիսների ընթացքում:
Մարզային սակագնային փաթեթների նոր բաժանորդները կարող են միանալ ակցիային իրենց հեռախոսներից հավաքելով *311# անվճար հրահանգը: Գործող բաժանորդները կարող են միանալ ակցիային հավաքելով *350# հրահանգը, հարցման արժեքը 350 դրամ է (ներառյալ ԱԱՀ):
Մեկնաբանելով «Չորսը մեկում» նոր ծառայության մեկնարկը «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշեց. «Շարունակելով վայելել էլ ավելի մեծ ժողովրդականություն շարժական ինտերնետն այսօր դարձել է այնքան պահանջված, որքան ձայնային կապի ծառայությունները: Հաշվի առնելով այս միտումը և ընդառաջ գնալով մեր բաժանորդների ցանկություններին մենք այս փաթեթում ներառել ենք շարժական ինտերնետի ծավալուն տրաֆիկ, ինչը հնարավորություն կընձեռնի մեր բաժանորդներին շատ մատչելի պայմաններով հասանելիություն ստանալ Beeline բջջային կապի բոլոր ծառայություններին»:
Հայաստանի մարզերի բնակիչների համար «ԱրմենՏել»-ն առաջարկում է «Արագածոտն», «Արարատ», «Արմավիր», «Վայոց Ձոր», «Գեղարքունիք», «Կոտայք», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» և «Շիրակ» մարզային սակագնային փաթեթներ: Մարզային սակագնային փաթեթների առանձնահատկությունը զանգերի ցածր սակագինն է: Այսպես, սակագնային պլանի համանուն մարզում գտնվելիս, Beeline բջջային ցանցում մեկ զանգի արժեքը կազմում է 9 դրամ` անկախ խոսակցության տևողությունից:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։--0-