USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 3, կիրակի
եղանակը
Երևանում
+17

«ԱրմենՏել» ընկերությունը գործարկեց նոր ծառայություն կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար

21.11.2012, 18:59
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար «Ներցանցային 500» ծառայության գործարկման մասին:
«ԱրմենՏել» ընկերությունը գործարկեց նոր ծառայություն կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար «Ներցանցային 500» ծառայության գործարկման մասին:

Ինչպես նշված է ընկերության տրամադրած հաղորդագրության մեջ, նոր ծառայությունը հասանելի է ֆիզիկական անձանց և հնարավորություն է տալիս Beeline բաժանորդներին 500 դրամով ձեռք բերել 500 ներցանցային րոպե 7 օր ժամկետով: Նշված ժամանակահատվածում կրկնակի հարցման դեպքում րոպեները գումարվում են և փաթեթի գործողության ժամկետը սահմանվում է 7 օր:

«Ներցանցային 500» ծառայության գործարկմամբ «ԱրմենՏել» ընկերությունը ձգտում է ավելացնել լրացուցիչ առաջարկների տեսականին: Առաջարկելով բաժանորդներին խոսակցական ժամանակի մեծ փաթեթ, որում մեկ րոպե խոսելաժամանակը Beeline ցանցում կկազմի ընդամենը 1 դրամ, մենք շարունակում ենք պարզ, հարմարավետ և մատչելի առաջարկների ռազմավարությունը»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ծառայությունը կարելի է ակտիվացնել բջջային հեռախոսից հավաքելով *500# հրահանգը, իսկ փաթեթի րոպեների մնացորդը կարող եք ստուգել *114# հրահանգի միջոցով: Ծառայությունը միացնելուց հետո բաժանորդի հաշվի մնացորդը պետք է կազմի 50 դրամից ոչ պակաս:

«Ներցանցային 500» ծառայությունը հասանելի չէ «Ազատ շփում», «Ազատ շփում 3000», «Շրջապատ», «Մարզային», «ZR0» և «Շարժական Ինտերնետի» սակագնային փաթեթների բաժանորդների համար:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմը» հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ։-0-