USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

«ԱրմենՏելի» բջջային ցանցում տեղի ունեցած անսարքության պատճառը կապալառուներից մեկի տեղադրած սարքավորման խափանումն էր

29.06.2012, 11:00
«ԱրմենՏել» ընկերության բջջային ցանցում տեղի  ունեցած անսարքության պատճառը ընկերության կապալառուներից մեկի կողմից տեղադրված սարքավորման խափանումն է եղել, «ԱՌԿԱ» ընկերությանը տեղեկացրեցին «Արմենտելի» մամուլի ծառայությունից:
«ԱրմենՏելի» բջջային ցանցում տեղի ունեցած անսարքության պատճառը կապալառուներից մեկի տեղադրած սարքավորման խափանումն էր
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ընկերության բջջային ցանցում տեղի  ունեցած անսարքության պատճառը ընկերության կապալառուներից մեկի կողմից տեղադրված սարքավորման խափանումն է եղել, «ԱՌԿԱ» ընկերությանը տեղեկացրեցին «Արմենտելի» մամուլի ծառայությունից:

«ԱրմենՏել» բջջային օպերատորի աշխատանքում խափանումը տեղի է ունեցել նախօերին ժամը մոտ 12:00-ին:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:--0-