USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Արհեստական ինտելեկտը կլուծի ավելորդ սննդամթերքի խնդիրը

03.05.2016, 13:35
Ճապոնացի գիտնականները հույս ունեն լուծել սննդամթերքի վերարտադրման խնդիրն արհեստական ինտելեկտի շնորհիվ:
Արհեստական ինտելեկտը կլուծի ավելորդ սննդամթերքի խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Ճապոնացի գիտնականները հույս ունեն լուծել սննդամթերքի վերարտադրման խնդիրն արհեստական ինտելեկտի շնորհիվ, որը կհետևի գնորդների վարքի մոդելներին և եղանակի տեսությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հաղորդել է Nikkei առաջատար գործարար թերթը, Ճապոնիայում տարեկան մոտ 6,4 մլն տոննա սննդամթերք է թափվում` պահանջարկի բացակայության պատճառով:

Ծրագրի մշակողները վերլուծել են տվյալները, որոնց արդյունքում Եղանակի ճապոնական ասոցիացիայի փորձագետների օգնությամբ եկել են այն եզրակացության, որ ընկերությունների մոտ 30 տոկոսը վնաս է կրում այն պատճառով, որ չի կարողանում ճիշտ հաշվարկել հաճախորդներին անհրաժեշտ ապրանքների քանակը:

Այսպես, օրինակ, թեթև արդյունաբերության ոլորտում աշխատող մի խոշոր ընկերություն աղբակույտ է նետում սառը լափշայի համար նախատեսված սոուսի հարյուրավոր փաթեթներ: Ինչպես վստահեցնում են գաղափարի հեղինակները, գլխավոր պատճառն այն է, որ մարքետոլոգները հաշվի չեն առնում եղանակի տեսությունը: Եղանակի տեսությանը հետևելը թույլ կտար հասկանալ, որ առաջիկա ամիսը չափազանց սառն է լինելու, և հաճախորդից չի կարելի սպասել սառը լափշայի բարձր սպառում:


Արհեստական ինտելեկտը, որը կկազմի արտադրության ճշգրիտ ծրագրերը, հավաքելու է վաճառքի մասին տվյալները երկրում ամնախոշոր առևտրային ցանցերից մեկի տեղեկատվության միջոցով: Նա նաև վերլուծելու է սոցիալական ցանցերում կատարած գրառումները` որոշելու համար սպառողների վարքային մոդելները:

Օրինակ, արդեն հայտնի է դարձել, որ 30-ն անց կանայք ավելի շատ առևտուր են անում անձրևոտ օրերին: Բայց նման երևույթների պատճառները ծրագիրը, բնականաբար, չի կարող բացատրել։ Եղանակի հետ կապված նմանատիպ միտումներ նկատել են նաև այլ ընկերություններ: Այդպես, McDonald's-ի ճապոնական մասնաճյուղը անձրևոտ օրերին բերում է իր արագ սննդի ռեստորաններ ձկով համբուրգերների համար նախատեսված ավելի շատ սննդամթերք: Թե ինչն է ստիպում մարդկանց գնել հենց ձկնային համբուրգերներ, երբ անձրև է գալիս, գաղտնիք է մնում:


Մշակողներն այժմ փորձարկումներ են կատարում` թեստավորելով արհեստական ինտելեկտը: Փորձին մասնակցում են մոտ 30 ընկերություններ: Ծրագիրը փորձում է հասկանալ, թե ինչպես ավելի լավ կազմակերպել արտադրությունը և սառը լափշայի, սոյայի կաթնաշոռի, սուրճի և գազավորված ըմպելիքի արտադրությունը և սպառումը: -0-