USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Արցախի վարչապետը «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սեփականատիրոջ հետ քննարկել է ԼՂՀ–ում նոր ներդրումների հեռանկարները

26.03.2013, 11:49
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, ով աշխատանքային այցով Լիբանանում է գտնվում, մարտի 23–ին հանդիպում է ունեցել գործարար,  «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սեփականատեր Պիեր Ֆատուշի հետ, հայտնում է Արցախի հանրային հեռուստատեսությունը:
Արցախի վարչապետը «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սեփականատիրոջ հետ քննարկել է ԼՂՀ–ում նոր ներդրումների հեռանկարները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, ով աշխատանքային այցով Լիբանանում է գտնվում, մարտի 23–ին հանդիպում է ունեցել գործարար,  «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սեփականատեր Պիեր Ֆատուշի հետ, հայտնում է Արցախի հանրային հեռուստատեսությունը:

Հաղորդագրության համաձայն` Հանդիպմանը քննարկվել են Արցախում նոր ներդրումների հնարավորությունները:

Նույն օրը ղարաբաղյան կառավարության ղեկավարը Բեյրութում հանդիպել է հայ և լիբանանցի գործարարների հետ:

Ղարաբաղյան պատվիրակությունն այցելել է Այնճար հայկական գյուղ` արժանանալով ժողովրդական մեծ ընդունելության:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության օժանդակության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանը, «Դաշնակցության» Ղարաբաղի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և Լիբանանում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը:-0-