USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Արցախի պետական համալսարանը, «Սինոփսիս Արմենիա» և «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունները համագործակցության համաձայնագիր են ստորագրել

29.03.2013, 17:09
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ուրբաթ մասնակցել է Արցախի պետական համալսարանում «Սինոփսիս Արմենիա», «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունների և Արցախի մայր բուհի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Արցախի պետական համալսարանը, «Սինոփսիս Արմենիա» և «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունները համագործակցության համաձայնագիր են ստորագրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ուրբաթ մասնակցել է Արցախի պետական համալսարանում «Սինոփսիս Արմենիա», «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունների և Արցախի մայր բուհի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Այնուհետև նախագահ Սահակյանն իր նստավայրում ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանին և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը վերոհիշյալ ընկերությունների և Արցախի պետական համալսարանի միջև  համագործակցության համաձայնագրի ստորագրումը կարևոր է համարել ինչպես հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների և  կապի միջոցների, այնպես էլ բարձրագույն կրթության և գիտության առաջընթացի տեսանկյունից:
Նախագահն ընդգծել է, որ դա ամուր հիմքեր կստեղծի Արցախի գիտական ներուժի զարգացման, այս ոլորտում համաշխարհային գործընթացներին մեր հանրապետության ինտեգրման համար: –0–