«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությանը 20 թիմ է մասնակցում
08.08.2014,
17:59
Երևանում անցկացվող «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությանը քսան թիմ է մասնակցում, հայտնում է Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների (UITE) միության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանում անցկացվող «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությանը քսան թիմ է մասնակցում, հայտնում է Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների (UITE) միության մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 9–ին Մերգելյանի անվան ինստիտուտում կկայանա «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնության երկրորդ մրցութային փուլը: Առաջնությանն այս պահին մասնակցում է 20 թիմ, որոնք մրցում են նախապես հայտարարված 8 անվանակարգում»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Առաջնությանը գրանցվելը դեռևս բաց է, բոլոր ցանկացողները կարող են գրանցել իրենց խաղերը մինչև հոկտեմբերի 12-ը՝ հետևյալ հղումով: Մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 3 մլն դրամ։
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերությունը արդեն չորրորդ անգամ են ներկայացնում առաջնությունը, որի նպատակն է զարգացնել համակարգչային և բջջային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, դուրս գալ միջազգային շուկա, մոտիվացնել երիտասարդների հետագա ներգրավումը ՏՏ ոլորտ:
Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների (UITE) միությունը հիմնվել է 2000 թվականին տվյալ բնագավառի ընկերությունների տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի զարգացման խթանման, ՏՏ ոլորտի հետազոտությունների խրախուսման նպատակով։
Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։ -0-