Առաջարկում են համացանցի սերվերները թաքցնել փակ քաղաքներում
14.05.2014,
19:37
Տնտեսական զարգացման նախարարության պաշտոնյաները մտածել են, թե ինչպես կատարել Վլադիմիր Պուտինի ցանկությունը և խոշոր ազգային ինտերնետ–ռեսուրսների սերվերները տեղափոխել Ռուսաստանի տարածք։ Պաշտոնյաների կարծիքով, համացանցի տեղեկությունը պահելու օպտիմալ վայրը փակ քաղաքներն են` փակ վարչատարածքային միավորները (ՓՎՏՄ), միայն այնտեղ կարելի է տվյալների առավելագույն պաշտպանություն ապահովել, հայտնում է rbcdaily.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Տնտեսական զարգացման նախարարության պաշտոնյաները մտածել են, թե ինչպես կատարել Վլադիմիր Պուտինի ցանկությունը և խոշոր ազգային ինտերնետ–ռեսուրսների սերվերները տեղափոխել Ռուսաստանի տարածք։ Պաշտոնյաների կարծիքով, համացանցի տեղեկությունը պահելու օպտիմալ վայրը փակ քաղաքներն են` փակ վարչատարածքային միավորները (ՓՎՏՄ), միայն այնտեղ կարելի է տվյալների առավելագույն պաշտպանություն ապահովել, հայտնում է rbcdaily.ru–ն։
Ապրիլի վերջում Սանկտ Պետերբուրգում կայացած մեդիաֆորումի ընթացքում Վլադիմիր Պուտինն ասել էր, որ ազգային խոշոր ընկերությունների սերվերները պետք է տեղափոխվեն Ռուսաստանի տարածք տեղեկության պաշտպանության նպատակով։ Ըստ նրա, տեղեկության հիմնական հոսքն ԱՄՆ–ի տարածքով է անցնում, ինչը հնարավոր է դարձնում դրա հայտնվելը մեկ այլ պետությունում։
Ավելի վաղ Պուտինը հանձնարարել էր ՓՎՏՄ–ի տարածքում բիզնես վարելու համար հատուկ պայմաններ ստեղծել։ Տնտեսական զարգացման նախարարությունում, որն այդ հանձնարարականի կատարողն է, որոշել են համատեղել նախագահի այս երկու ցանկությունները։
Նախարարությունում առաջարկում են խթանել ազգային ընկերությունների սերվերների տեղաբաշխումը փակ քաղաքների տարածքներում։ Բացի այդ, ՓՎՏՄ—ում գոյություն ունի գիտատար արտադրական կառուցվածք, և մի շարք բարձրակարգ մասնագետներ են աշխատում։
Այժմ Ռուսաստանի տարածքում գոյություն ունի 44 փակ քաղաք։ Դրանցից տասն աշխատում են Ռոսատոմի համար, մյուսում մարզվում են տիեզերագնացները, մյուսները Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո են։ Փակ քաղաքում հայտնվելու դժվարությունը կապված է դրա կարգավիճակից։ Համարվում է, որ ամենափակ քաղաքը Նիժնի Նովգորոդի մարզի Սարովն է։ Այնտեղ իրականացվում է միջուկային սպառազինության մշակում։ -0-