Առաջարկ ՎիվաՍել-ՄՏՍ-ից. բջջային սարքերի ապառիկ ձեռքբերում՝ առաջին 12 ամսվա ընթացքում տարեկան 0%-ով և 0% սպասարկման վճարով
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի./ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ –ը հանդես է գալիս առաջարկով մայիսյան տոներին ընդառաջ:
Ինչպես հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից, 2019թ. մայիսի 1-ից մինչև 31-ը ներառյալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում «Ինեկոբանկ»-ի միջոցով գնելով ապառիկ 50 000 դրամ և ավելի արժողությամբ բջջային սարքեր, հաճախորդներն առաջին 12 ամսվա ընթացքում վճարում են տարեկան 0% դրույք և 0% սպասարկման վճար:
Առաջարկի պայմաններն են` 0% կանխավճար, 0% տարեկան դրույք (առաջին 12 ամսվա ընթացքում), 18% տարեկան դրույք (հաջորդ 24 ամսվա ընթացքում), 0% ամսական սպասարկման վճար (առաջին 12 ամսվա ընթացքում), 0.8% ամսական սպասարկման վճար (հաջորդ 24 ամսվա ընթացքում), մարման ժամկետը՝ 36 ամիս։
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից ցանկացածը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։–0–