Apple ընկերությունն ամենից հաճախ հարցումներ է ստանում ԱՄՆ–ից, Գերմանիայից և Սինգապուրից
06.11.2013,
18:38
Apple ամերիկյան ընկերությունն ամենից հաճախ հարցումներ է ստանում ԱՄՆ–ից, Գերմանիայից և Սինգապուրից, հաղորդում է ntv.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Apple ամերիկյան ընկերությունն ամենից հաճախ հարցումներ է ստանում ԱՄՆ–ից, Գերմանիայից և Սինգապուրից, հաղորդում է ntv.ru–ն։
Apple–ը պատմել է, թե 2013 թվականին որ երկրների կառավարություններն են ամենից հաճախ հարցումներ ուղարկել ընկերությանը, և այն մասին, թե ինչ տեղեկություն է նրանց տրամադրել ընկերությունը։ Apple–ի աշխատողների հայտարարության համաձայն, 2013 թվականի հունվարի 1–ից հունիսի 30–նն ընկած ժամանակահատվածում ընկերությունը հարցումներ է ստացել 31 երկրից։
Ամերիկացիները, ովքեր կես տարվա ընթացքում 3.5 հազար անգամ հարցումներ են ուղարկել Apple–ին, ամենից շատ սարքերին վերաբերող տեղեկություն են ցանկանում իմանալ։ Ակտիվությամբ երկրորդը գերմանացիներն են` 2.1 հազար հարցում, եռյակը եզրափակել է Սինգապուրը` 1.4 հազար հարցումներով։ Ռուսաստանը կես տարում Apple–ին ուղղել է ընդամենը 13 հարցում, որոնցից բավարարվել են 12–ը։
«Մենք հրապարակել ենք այն ողջ տեղեկությունը, որի մասին կարող ենք խոսել օրինական հիմքերով»,– ասվում է Apple–ի հայտարարությունում։
Ընկերության ղեկավարությունը խոստացել է շարունակել պայքարը վիճակագրության հրապարակման թույլտվության համար` ներառյալ հատուկ ծառայությունների հարցումների հաշվետվությունները` նման տեղեկություն ընկերությունն առայժմ իր օգտագործողներին տրամադրել չի կարող։ -0-