Apple–ը ներկայացրել է իր նոր iPhone–ը
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը ներկայացրել է iPhone SE նոր սմարթֆոնը, որն iPhone 5s 4–դյույմանոց մոդելի շարունակությունն է։ Նոր սմարթֆոնը, ինչպես նաև ընկերության այլ նոր սարքերը ներկայացվել են երկուշաբթի Երևանում, հայտնում է hi-tech.mail.ru–ն։
iPhone SE–ն աշխարհի ամենահզոր կոմպակտ սմարթֆոնն է, այն ունի Apple A9 պրոցեսոր, ինչպես և iPhone 6s–ը, այսինքն, նորույթը կրկնակի հզոր է, քան iPhone 5s–ը։ Իսկ տեսավերարտադրողականությունը` միանգամից 3 անգամ բարձր, այնպես որ այդ կոմպակտ սարքով կարելի է ցանկացած խաղ խաղալ և օգտագործել «ամենածանր» հավելվածները։
Միակ բնութագիրը 4–դյույմանոց էկրանն է։ Մեզ իսկապես չեն խաբել։ Ներկայացվել է չորս գունային լուծում` արծաթագույն, սև, ոսկեգույն և բաց վարդագույն։
Փոքրիկ iPhone 12–ն ունի մեգապիքսելանոց խցիկ, պատկերների մշակման նոր պրոցեսոր, որը թույլ է տալիս մինչև 63 մեգապիքսել թույլտվության համայնապատկերներ նկարահանել։ Եվ, իհարկե, «կենդանի լուսանկարներ», որոնցով հիշվել է iPhone 6s–ը։ Կարելի է նաև տեսանկարահանում կատարել 8–մեգապիքսելանոց խցիկով։
iPhone SE–ն 3D-Touch ֆունկցիայով էկրան չունի։ Հակառակ դեպքում, արժեքն ավելի մեծ կլիներ։
Նոր iPhone–ի գինը կկազմի 399 դոլար։ Զարմանալի չէ, հատկապես` հաշվի առնելով Թիմ Քուկի` 2015 թվականին արված հայտարարություններն այն մասին, որ ընկերությունն էժան սմարթֆոն չի թողարկի։
Apple–ի ամենամատչելի iPhone 5с–ն ավելի թանկ էր։ 64–գիգաբայթանոց տարբերակը կարժենա 499 դոլար, իսկ ԱՄՆ–ում պայմանագրով` անվճար։ Վաճառքում կհայտնվի մայիսի վերջին։ –0--