Apple-ը կավելացնի Siri-ի ռուսերեն տարբերակը. ԶԼՄ
09.02.2012,
13:14
Apple ընկերությունը մարտին չինարեն, ճապոներեն և ռուսերեն լեզուների տարբերակները կավելացնի iPhone 4S սմարթֆոնի Siri համակարգին, հայտնում է AppleInsider կայքը՝ հղում անելով մշակման ընթացքին ծանոթ տեղեկատվական աղբյուրին:
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը մարտին չինարեն, ճապոներեն և ռուսերեն լեզուների տարբերակները կավելացնի iPhone 4S սմարթֆոնի Siri համակարգին, հայտնում է AppleInsider կայքը՝ հղում անելով մշակման ընթացքին ծանոթ տեղեկատվական աղբյուրին:
Siri-ն հիմա «ընդունում» է անգլերենը, ֆրանսերենն ու գերմաներենը: Apple-ի կայքի պաշտոնական տվյալների համաձայն, 2012թ.-ին ընկերությունը կընդլայնի այդ ցուցակը՝ ավելացնելով իտալերենը, իսպաներենը, ճապոներենը, չինարենն ու կորեական լեզուն: Ռուսերենն այդ ցուցակում նշված չէ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Apple ընկերության ռուսական մամուլի ծառայության ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստի գործակալությանը չի մեկնաբանել, թե երբ է Siri-ն ավելացնելու ռուսերեն լեզուն, և արդյո՞ք նման աշխատանք տարվում է, թե ոչ:
Siri-ն թույլ է տալիս ձայնի օգնությամբ կառավարել iPhone 4S-ի ցանկացած հիմնական հավելված: Բացի այդ, համակարգը կարող է պատասխանել եղանակի, աշխարհագրական օբյեկտների վերաբերող և այլ հարցերի: Siri-ի աշխատանքի համար անհրաժեշտ է միանալ ինտերնետին՝ հարցումների մշակումը կատարվում է Apple-ի սերվերներում:
Siri-ին բացառիկ է դարձրել iPhone 4S սմարթֆոնը, որի վաճառքը սկսվել է հոկտեմբերի 14-ին: Ներկա պահին սարքը վաճառվում է ավելի քան 70 երկրում, այդ թվում նաև՝ Ռուսաստանում: iPhone 4S հաջող վաճառքները թույլ տվեցին Apple-ին 2011թ.-ի չորրորդ եռամսյակում ռեկորդային թվով սմարթֆոններ իրացնել, վաճառվեց շուրջ 37 միլիոն սմարթֆոն: -0-