USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

Apple–ը զգուշացնում է iPhone X–ի դիսփլեյի այրվելու հնարավորության մասին

10.11.2017, 19:22
Apple ընկերությունը զգուշացրել է iPhone X–ի դիսփլեյի այրվելու հնարավորության մասին։
Apple–ը զգուշացնում է iPhone X–ի դիսփլեյի այրվելու հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը զգուշացրել է iPhone X–ի դիսփլեյի այրվելու հնարավորության մասին։ Ինչպես գրում է lenta.ru–ն, այդ մասին հայտնում է Mashable–ը։

Դիսփլեյը կարող է այրվել, եթե էկրանին երկար ժամանակ բաց է եղել շատ վառ պատկեր։ Ինչպես գրում է Mashable–ը, դիսփլեյի այրվելու հատկությունն իսկական գլխացավանք է դարձել Google–ի համար Pixel 2 XL–ի դեպքում։

Apple տեխնիկական աջակցության կայքում հրապարակված է հրահանգ, թե ինչպես կարելի է խուսափել Super Retina–ի դիսփլեյի այրվելուց, որն, ըստ ընկերության, «լավագույնն է այս ոլորտում»։

Նշենք, որ iPhone X–ի վաճառքը մեկնարկել է նոյեմբերի 3–ից։–0–