USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Apple-ն անվճար կփոխարինի iPhone 6s-ի անսարք մարտկոցները

21.11.2016, 17:48
Apple Inc-ն անվճար կփոխարինի այն օգտատերերի iPhone 6s-ի մարտկոցները, ովքեր բախվել են սարքի հանկարծակի անջատման խնդրի հետ:

Apple-ն անվճար կփոխարինի iPhone 6s-ի անսարք մարտկոցները

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Apple Inc-ն անվճար կփոխարինի այն օգտատերերի iPhone 6s-ի մարտկոցները, ովքեր բախվել են սարքի հանկարծակի անջատման խնդրի հետ:

«Apple-ը պարզել է, որ iPhone 6s սմարթֆոնների շատ քիչ քանակ կարող է հանկարծակի անջատվել», - հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով ընկերության մամուլի հաղորդագրությանը:

Ընկերությունից նշում են, որ խնդիրն իրենից վտանգ չի ներկայացնում և առկա է միայն 2015 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արտադրված սմարթֆոններում` սերիական համարների սահմանափակ շրջանակով:

Սպառողների չինական միությունը ավելի վաղ հայտնել է, որ մի շարք հաղորդագրություններ է ստացել օգտատերերից, որ iPhone 6s-երը 50 տոկոս լիցքավորում ունենալու դեպքում հանկարծակի անջատվել են:

Apple-ից նշել են, որ սարքի հանկարծակի անջատվելու խնդրի հետ բախված օգտատերը կարող է ստուգել, արդյոք, իր հեռախոսն արտադրվել է նշված ժամանակահատվածում, Apple-ի մանրածախ վաճառքի ցանկացած խանութից կամ իրավասու սպասարկման կենտրոնից:

iPhone 6s-ը հայտնվել է շուկայում 2015 թ.-ին և շարունակում է մնալ շուկայում iPhone 7 и iPhone 7 Plus նոր սմարթֆոնների թողարկումից հետո: -0-