Apple–ը Հայաստանում iPhone 5S–ը և 5С–ն վաճառում է նվազագույնը 290 հազար դրամով
10.10.2013,
13:15
Apple–ը Հայաստանում iPhone 5S–ը և 5С–ն վաճառքի է հանել նվազագույնը 290 հազար դրամով, «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում ասաց Երևանում Apple կենտրոնի՝ iStore խանութի տնօրեն Էռնեստ Մարդոյանը։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Apple–ը Հայաստանում iPhone 5S–ը և 5С–ն վաճառքի է հանել նվազագույնը 290 հազար դրամով, «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում ասաց Երևանում Apple կենտրոնի՝ iStore խանութի տնօրեն Էռնեստ Մարդոյանը։
«Նոր iPhone–ներն արդեն չորս օր է` ներկայացված են iStore խանութում, դրանց նկատմամբ գնորդների հետաքրքրությունը մեծ է, սակայն ԱՄՆ–ի կամ Եվրոպայի երկրների պես իրարանցում և հերթեր չկան»,– ասաց Մարդոյանը։
Ըստ նրա, հայկական շուկայում ներկայացվել են iPhone 5S–ի բոլոր մոդելները` արծաթագույն, ոսկեգույն և մուգ մոխրագույն տարբերակներով` 16, 32 և 64 ԳԲ հիշողությամբ` 407–555 հազար դրամ գնով։ Իսկ 16 ԳԲ հիշողությամբ հինգ գույներով (երկնագույն, կանաչ, վարդագույն, դեղին կամ սպիտակ) ներկայացված iPhone 5C–ի գինը կազմում է 290 հազար դրամ։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Orange Armenia ընկերության մամուլի ծառայությունից, որը նույնպես հայկական շուկայում Apple–ի պաշտոնական ներկայացուցիչն է, iPhone 5S և 5С վաճառքը մեկնարկում է նոյեմբերի 1–ից, միաժամանակ գները դեռ չեն նշվում։
Երկու մոդելներն էլ ներկայացված են iCenter խանութում, iPhone 5S–ն առաջարկվում է 495–615 հազար դրամով, իսկ iPhone 5С–ը` 330 հազար դրամով։
Apple–ը 2013թ.–ի օգոստոսի 10–ին ԱՄՆ–ում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ներկայացրեց iPhone 5S–ը և 5С–ը։ Ի սկզբանե հայտարարվեց, որ «առաջին ալիքում» չընդգրկվող երկրներում սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի դեկտեմբերին։ Սակայն չորեքշաբթի Apple–ն իր կայքում տեղեկացրեց, որ սարքերը կվաճառվեն հոկտեմբերի 25–ից։ Բացի Ռուսաստանից, iPhone 5S–ի և 5C–ի վաճառքը կսկսվի Իսպանիայում, Իտալիայում և առավելապես եվրոպական երկրներում։ Նոյեմբերի 1–ից սարքերը կառաքվեն ավելի քան 12 երկրի խանութներ, ներառյալ` Հնդկաստան և Մեքսիկա։
Երկու մոդելներն էլ ապահովված են LTE–ով։ Նոր iPhone 5S–ը ներկայացված է արծաթագույն, ոսկեգույն և մուգ մոխրագույն տարբերակներով։ Ունի А7 64–միջուկային պրոցեսոր, տեսախցիկ և մատնահետքերի սքաներ։ iPhone 5С–ը բնութագրով մոտ է iPhone 5–ին, սակայն ունի պլաստիկ կորպուս, որը կարող է փոխարինվել հինգ տարբեր գույնի կորպուսներով` երկնագույն, կանաչ, վարդագույն, դեղին կամ սպիտակ։ -0-